14:55, 30 հուլիսի, 2012Հայաստան դարձած սիրիահայ սիրելի հայրենակիցներ,
Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք՝ անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով:
Ծանր այս օրերին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ևս իր զորակցությունը, հոգատարությունն ու սերն է հայտնում ձեզ և սիրով պատրաստ է ձեր մեջ գտնվող կարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Դիմեք մեզ ք.Երևան, Առաջին Եկմալյան 6 հասցեով կամ զանգահարեք (010) 53 51 67 հեռախոսահամարով:
Սիրով՝
Արմինե Հովհաննիսյան
«Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4373 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3245 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2907 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2331 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2183 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1096 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ