15:13, 30 հուլիսի, 2012Այսօր բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի ներկայացված «Գեոթիմ» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկու բաց հանքի ընդլայնման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքների ղեկավարների և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Հասարակակական լսումներին մասնակցում էին բնապահպանության նախարարի գլխավորությամբ նախարարության համապատասխան մասնագետներ, «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ, ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Գնդեվազի, Սարավանի գյուղապետարանի, Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանի, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված փորձագետներ:
Քննարկման ընթացքում լսվեց նախագծի և նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների դիտողությունները, առաջարկություններն ու մտահոգությունները, ինչի արդյունքում որոշվեց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության մշակման համար հաշվի առնել ներքո հիշյալ փորձաքննական պահանջները.
1. Սահմանված կարգով բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը:
2. Հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել
- Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ,
- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ:
3. Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենի 26 հոդվածով:
4. Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով:
5. Հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4231 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2705 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2546 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2195 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1894 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1756 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը