Կոյուղու կեղտաջրերը հոսում են բակով
Ստեփանակերտում Սպանդարյան փողոցի ամբողջ կոյուղին խողովակից դուրս է գալիս ու հոսում Վլադիմի Հայրապետյանին պատկանող 113 տան մոտով: Վերջինս 6 հարևանի ստորագրությամբ նամակ-դիմում է ուղղարկել Ստեփանակերտի քաղաքապետարան և Համաճարակային կայանի գլխավոր բժիշկ Ա. Գրիգորյանին:
«Ջրմուղի պետ Մարտիկը խոստացել է օգնել, բայց արդեն մոտ մեկ ամիս է անցել, ու խնդիրը չի լուծվել: Այս ամենը առնետների բուն է դարձել»,- ասում է Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ ժամանակին ինքը էքսկավատրով մաքրել է տվել առաջացած փոսը, սակայն անձրևներից հետո նորից աղբը կուտակվել է. «Անձրևներից հետո կողուղին խցանվում, ու այդ կեղտոտ ջուրը հասնում է մինչև մեր բակը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել