Հինգշաբթի, 23 մայիսի

15 տարեկան աղջնակը հղիացել է խորթ հորից. երեխայի հայրը լքել է Հայաստանը

Հայկուշ Ասլանյան


00:17, 31 հուլիսի, 2012

Գեղեցկադեմ ու բարետես արտաքինով աղջնակին հանդիպեցինք «Լայթհաուս»
հիմնադրամում: Մի քանի օրից կդառնա 15 տարեկան, իսկ մեկ ամսից կմայրանա:

«Ոչ աղջիկ է, ոչ կին»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը, ով արդեն 1,5 ամիս է՝ աշխատում
է մայրանալ պատրաստվող անչափահասի հետ:

Երեխային սեռական բռնության է ենթարկել նրա խորթ հայրը` երևանցի Անդրանիկը: Իսկ երբ իմացել է, որ աղջիկը հղի է, լքել է երկիրը: Չնայած՝ լքելն այս դեպքում հարաբերական է ասված, որովհետև նրա` Հայաստանից դուրս գալու մասին կինն ու խորթ աղջիկը ոչ միայն իմացել ու խրախուսել են, այլև ճանապարհից առաջ մի լավ կերուխում են կազմակերպել:

Անչափահասին սեռական բռնության ենթարկելու փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, ապա տեղափոխվել Աբովյանի բաժին: Նախաքննության շահերից ելնելով՝ քննիչ Արթուր Մարուքյանը, որի վարույթում է գործը, մանրամասներ չհրապարակեց, անգամ չասաց թե քանի և որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել: Տեղեկացրեց միայն, որ Անդրանիկի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու:

Բռնության ենթարկված կանանց ապաստարան աղջիկը եկել է հունիսի 22-ին` մոր ուղեկցությամբ: Միջնորդել է ՍՈՍ մանկական գյուղի աշխատակիցներից մեկը, որի շահառուներն են աղջնակի երկու կրտսեր եղբայրները: Ինքն էլ Հույսի ավանի շահառուներից է, բայց ապրել է ոչ թե ավանում, այլ տանը: Ութերորդ դասարանն էլ մի կերպ է ավարտել, որովհետև հղիության նշանները սկսել էին ի հայտ գալ:

Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, գոյատևում` նպաստի ու տատիկի թոշակի հաշվին: Երբ հայտնվել է նրանց նյութական խնդիրները հոգալու պատրաստակամություն ստանձնած օտար տղամարդը, ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում և տատը, սիրով ընդունել են նրան: Այնքան են սիրել, որ կարճ ժամանակ անց օտար երեխաները նրան որպես հայր են ճանաչել:

Երթուղայինի վարորդ Անդրանիկը, սակայն, ի չարս է օգտագործել իր նոր ընտանիքի սերն ու վստահությունը և սկսել է սիրահետել երկրորդ կնոջ անչափահաս աղջկան: «Ինձ ձեռ-մեռ էր քցում, ասում էր, որ սիրում ա ու մամայիս հետ ամուսնացել ա ինձ հասնելու համար»,- պատմում էր մանկահասակ կինը:

Հետո սկսել է երեխային վախեցնել, նույնիսկ մի քանի անգամ ձեռք է բարձրացրել վրան ու պարտադրել, որ կենակցի հետը: Աղջիկը երկար դիմադրել չի կարողացել ու մի օր էլ հանձնվել է:

Ասում է` թեև մոր հետ ընկերուհիների պես են, բայց կատարվածի մասին բավականին ուշ է նրան հայտնել` ցավ չպատճառելու համար:  «Էն ժամանակ, երբ խորթ հայրս ինձ անպարկեշտ առաջարկություններ էր անում, փորձեցի մամայիս «նամյոկով» հասկացնել, բայց լուրջ չընդունեց: Իսկ երբ ճնշումներն ավելի հաճախակի դարձան, մայրս հասկացավ ու նրան տնից դուրս վռնդեց»: 

Մայր ու աղջիկ, սակայն, կարճ ժամանակ անց ներել են օտար տղամարդուն և վերջինիս հարազատ աղջկա խնդրանքով կրկին ետ ընդունել: «Իրա աղջիկն ասում էր` պապաս մեղք ա, ապրելու տեղ չունի, ինքը լավ մարդ ա, հետ ընդունեք ու կտեսնեք, որ կփոխվի: Մենք էլ հավատացինք ու ներս ընդունեցինք: Ի՞նչ իմանայիք, որ ըսենց կվերջանար,- պատմում էր անչափահաս կինը` չզգալով, թե ինչպես է ձեռքն ակամա բռունցքվում,- եթե գա կանգնի դեմս` կսպանեմ»: Սա ասաց` հայացքը մի կետի հառած: Նրա խոսքով` խորթ հայրը մոր ննջասենյակում երբեք չի քնել: «Գործից հոգնած գալիս էր ու շորերով պառկում դիվանուն, հեռուստացույց նայում ու քնում: Ինչքան էլ փորձում էինք սենյակ տանել, չէր գնում»:

«Լայթհաուս» գալու առաջին իսկ օրվանից աղջիկը հակված է եղել արհեստական վիժեցմամբ դադարեցնել անժամանակ ու անցանկալի հղիությունը: Բայց դա ոչ այնքան իր, որքան մոր ու մորաքրոջ որոշումն է եղել: «Հիմա էլ` հղիության ութերորդ ամսում, մայրը «գործ անող» է ման գալիս, որ ազատվեն երեխայից: Երբ ասացի, որ իր արարքի մեջ հանցակազմ կա և կդիմեմ ոստիկանություն, հանգստացավ»,- ասաց «Լայթհաուսի» ամերիկաբնակ հովանավոր Սեդա Ղազարյանը:

Հոգեբանական երկարատև զրույցները աղջկան ետ են պահել այդ որոշումից: «Հիմա ավելի հանգիստ է, ավելի լավ տրամադրությամբ, քան գալու առաջին օրերին: Այն ժամանակ մտածում էր, որ կանի այնպես, ինչպես կասի մայրը, բայց հիմա պատրաստ է նույնիսկ պահել երեխային, եթե ապրելու տեղ և օգնող ունենա: Չնայած` հանձնելու է մանկատուն»,- ասաց հոգեբան Լիանա Սարգսյանը:

Մանկատուն բառից մայրանալ պատրաստվող երեխայի աչքերը լցվեցին: «Սկզբում մտածում էի, որ եթե իմ կողքին չի մեծանալու, ավելի լավ է չծնվի: Բայց հետո հասկացա, որ պետք է ծնվի, թեկուզ ինձանից հեռու` մանկատանը: Ամեն օր կգնամ, կտեսնեմ, կապս չեմ կտրի, որ չսառեմ»:

Իր ասելով` երեխային այնտեղ երկար չի թողնի, ետ կվերցնի հենց որ չափահաս դառնա, աշխատանք գտնի ու տուն վարձակալի: Իսկ «Լայթհաուս» եկել է հարևաններից ու բարեկամներից թաքնվելու համար: Կծննդաբերի, երեխային կհանձնի ու կգնա տուն, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հարևաններին ու ծանոթ-բարեկամներին ասել են, թե իբր մի քանի ամսով ճամբարում է: 

Հ.Գ. Աղջկա հարազատ հայրը, ով ավելի քան երկու տարի է`բաժանված է ընտանիքից, կատարվածի մասին ոչինչ չգիտի: «Հենց իմանա, կսպանի` ինձ էլ, իրան էլ»,- ասաց մայրության շեմին կանգնած երեխան:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (10)
1. .....01:01 - 31 հուլիսի, 2012
Unei mi enkeruhi na 19 tarekan er,ev na el er enkel henc nuynanman patmutyan mej ir xort horic,sakayn i tarberutyun na der cher hxiacel:Erb es imaca asaci vor petq e dimi vostikanutyun,patkeracreq vor qnniche indz larecev durs vrndec vostikanatnic,enkeruhus shantajov ogtagorcec,xort hor hamar moric ahagin gumar vercrec,ev bac toxec,na chapahas er,ev es nran sirum ei,bayc stipvac ei toxnel uj gtnel ev moranal:Da 1995 tvakann er:Shat zxchacel em vor shut em handznvel,es nran amboxch kyanqum kesirem:
2. Ani02:01 - 31 հուլիսի, 2012
Ays erexayi patmutyan amenamec mexavory mayrn e, vor ancanot txamard e tun berel unenalov mankahasak axjik. Mer orerum voch voqi havatal u vstahel chi kareli, angam ete da harazat mard e.
3. ECHR10:01 - 31 հուլիսի, 2012
Ինձ ավելի շատ հուզեց առաջին մեկնաբանի (.....) պատմությունը: Ցավալի է շատ ................. :
4. Սամվել14:58 - 31 հուլիսի, 2012
Առաջին մեկնաբանությունն իրոք ապշեցուցիչ ա: Իրոք ափսոս, որ շուտ եք հանձնվել: Իսկ մեր կեղտոտ ոստիկանության հետ տարիների ընթացքում էդպես էլ, փաստորեն, բան չի փոխվում:
5. Hay_Axchik (NeNe)15:08 - 31 հուլիսի, 2012
AYO, mexavory axchka mayrn e.... Bayc mard araracy inchqan Aylandak kara lini,,, lini KIN te TXAMARD... Mankahasak Axchik.... inchqan lava hnchum,,,, "1. ....." inch ahavora :(((((( vonc vor vayreninery VRA en talis mardu BAJIN patari vra.....
6. milena17:17 - 31 հուլիսի, 2012
es hamamit em 100% Anii het.
7. ........03:03 - 1 օգոստոսի, 2012
1 -i hexinak:Im verjin texekutyunneric gitem vor gnacel es amerika tatikit mot ev der ches veradarcel,ete patahabar kardas nerir vor qez etpes toxeci,urish vochinchov chei karox ognel: Havanabar du jnjel es ayd ejere qo kyanqic,bayc es voch da du es ev da le qo patmityan mi masnike:
8. Lena15:45 - 1 օգոստոսի, 2012
Estex mayr@ havasar hancakic e, vorovhetev imacel e ameninch u et anasunin ir tan@ pahel. uremn tqaca unecel te ir erexai het inch kkatarvi. Yete mard vochinch chi dzernarkum inkn iren pashtpanelu hamar,mi hat el xnjuyka kazmakerpum aylaservaci patvin uremn voch pakas aylaservac el inkna. Herikq e zohi hogebanutyunov aprel.
9. nan10:48 - 4 օգոստոսի, 2012
el chenq zarmanum es tesak xaytarakutyunneric, anamotutyun@ shatacela, mi harcnox chlini xi eq et mardun pntrum mor@ cheq karum brneq?kam qani txamardu petqa brneq senc vor gna Hayastani txamardkanc mi mas banteruma linelu,parzicel parza axjka hetaga chakatagir@ , gumar kashxati de qani vor anchapahasa vostikanutyunnela kargin gumar kashxati, aveli lav chi et chapahas anchapahas hancagorcnerin havqel
10. Арман01:31 - 19 օգոստոսի, 2012
Повесить на площади этого папашу,предварительно кастрировав...ублюдок
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»