HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական մոմավառություն YouTube-ում

Օգոստասի 7-ին լրանում է «Հարսնաքարում» դաժանաբար ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի քառասունքը: Երևանում մեծ մոմովառություն է ծրագրված: Ծրագրվում է նաև հետևյալ նախաձեռնությունը. յուրաքանչյուրը, ով լումա է ուզում ներդնել այս գործին, նկարում է 15 վարկյանանոց մի վիդեո (օրինակ՝ բջջային հեռախոսով) որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետևյալ տողերը. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ բոլոր զոհերի համար» .

«Հետո մենք մեր վիդեոներն ուղարկում ենք այս հասցեին. [email protected]: Այնուհետև կատարվում է մոնտաժային աշխատանքը, ստեղծվում է մեկ մեծ համահայկական տեսահոլովակ և քառասունքի օրը տեղադրվում է այն youtube-ում: Ցանկալի կլինի նախադասությունը արտասանելուց առաջ, մոտավորապես 4 կամ 5 վարկյան նայեիք ուղիղ և լուռ տեսախցիկին: Երևակայեք՝ կանգնած են ձեր արջև Վահե Ավետյանին սպանողնեը»,- հայտնում են մոմավառությունը նախաձեռնողները «Համահայկական  մոմավառություն YouTube-ում» ֆեյսբուքյան էջում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter