Արդեն 37 երկիր մեդալ է նվաճել
Այս պահի դրությամբ 30-րդ օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջատարը չինացիներն են, որոնք վաստակել են 17 մեդալ: Նրանց հավասար քանակի ավար ունեն ամերիկացիները, սակայն եթե չինացիները 9 ոսկի ունեն, ապա ամերիկացիները՝ 5: Երրորդ տեղում 7 մեդալներով եւ 3 ոսկով ֆրանսիացիներն են: Հյուսիսային Կորեան ունի 4 մեդալ, որից 3-ը ոսկի են: Սա, անշուշտ, մի փոքր անակնկալ է, քանի որ Հարավային Կորեն ու Ճապոնիան, օրինակ, որոնք մարզական ավանդույթներով գերազանցում են Հյուսիսային Կորեային, այս պահին ավելի հետ են: Լավագույն հնգյակը եզրափակում է Իտալիան, որն ունի 8 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկի:
Չեմպիոններ ունի արդեն 16 երկիր:
Նախկին ԽՍՀՄ երկրներից 2-ական ոսկի են նվաճել Ռուսաստանն ու Ղազախստանը, ռուսները նաեւ 3 բրոնզ են նվաճել: 1-ական չեմպիոն ունեն Լիտվան, Վրաստանը, Ուկրաինան: Ադրբեջանն ու Ուզբեկստանը 1-ական բրոնզ ունեն: Մեր հարեւաններից մեդալներ չունեն Թուրքիան եւ Իրանը:
Ընդհանուր առմամբ մեդալ է նվաճել արդեն 37 երկիր: Հայ երկրպագուները առայժմ սպասողի կարգավիճակում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել