Մեդիա |
16:19, 31 հուլիսի, 2012www.slaq.am լրատվական կայքի խմբագիրն ընդունում է, որ վիրավորել և զրպարտել են թիվ 32 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված փաստաբան Անուշավան Նիկողոսյանին:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել թիվ 32 ընտրատարածքում (ք. Տաշիր) պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված փաստաբան Անուշավան Նիկողոսյանի հայցով դատական նիստն ընդդեմ slaq.am-ի: Պատասխանողն ընդունել է հայցն ամբողջությամբ, իսկ հայցվոր Անուշավան Նիկողոսյանը պնդել է իր հայցը:
Հիշեցնենք, որ Անուշավան Նիկողոսյանը դատի է տվել slaq.am-ին («Վիրտուալ Մեդիա» ՍՊԸ)` պահանջելով իր հասցեին «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հոդվածում գրված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար ներողություն խնդրել, հերքում տպագրել slaq.am կայքում և փոխհատուցել զրպարտության համար 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ:
Դատավոր Ռ.Ափինյանը զարմացած էր որ slaq.am-ի ներկայացուցչի լիազորագիրը ընդամենը 10 օրով է տրված եղել: slaq.am-ի ներկայացուցիչ, վերջինիս գլխավոր խմբագիր Կարեն Վարդանյանը դատարանին հայտնել է, որ պատրաստ է հաշտության գալ կողմի հետ:
Դատարանը կողմերին ժամանակ է տրամադրել մինչև օգոստոսի 10-ը՝ հաշտության եզրեր գտնելու համար:
«Հետքին» Կ.Վարդանյանը հայտնեց, որ իրենք ընդունում են, որ սխալ են գործել և պատրաստ են հերքում տպագրել, սակայն տեղյակ չեն Ա.Նիկողոսյանի դիրքորոշմանը: «Ուսումնասիրելով նյութերը` ընդունում եմ, որ սխալմունք է եղել, ճիշտ ձևակերպումներ չեն եղել: Դե հիմա բոլորս էլ սխալվում ենք, ոչ մեկն ապահովագրված չէ սխալներից»,- ասաց Կ. Վարդանյանը:
Կ. Վարդանյանը նաև տեղեկացներց, որ նախքան հայց ներկայացնելը, ինքը դիմել է Անուշավան Նիկողոսյանին հաշտության եզրեր գտնելու համար, սակայն վերջինս չի համաձայնել: «Չնայած հիմա նման բաներ շատ կան կայքերում, լրատվամիջոցներից մեծ մասում, օրինակ` ընդդիմադիր լրատվամիջոցները նախագահի հասցեին, տարբեր քաղաքական գործիչների հասցեին վիրավորանքեր են հասցնում, բայց հիմնականում դրա համար իրար դատի չեն տալիս: Բայց դա իր սահմանադրական իրավունքն է, եթե գտնում է, որ դրա համար պետք է դատի տալ, ուրեմն թող տա»,- նշեց Կ. Վարդանյանը:
Հայցվորի 3 մլն դրամ գումարային պահանջին կապված, Կ. Վարդանյանն ասաց, որ դա պետք է դատարանը որոշի, իսկ եթե դատարանն անգամ հաշտության դեպքում պարտավորեցնի իրենց վճարել 3 միլիոն դրամ, ապա ստիպված են լինելու վճարել:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 4385 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3251 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3183 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2164 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1503 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ
13.06.2013
դիտվել է 1464 անգամ
Վ. Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահին, նախկին վարչապետին,
նախարարին և
պատգամավորին