HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը սահմանեց պատիժները. 4-10 տարի ազատազրկում

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության  դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Կամո Շահվերդյանի և մյուսների, վճռեց.

Կամո Շահվերդյանին մեղավոր ճանաչել  ՀՀ Քրեկան օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258 հոդվածի 4-րդ մասով: ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով: 258 հոդվածի 4-րդ մասով  դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: 66 հոդվածի կանոններով՝   հանցանքների համակցությամբ  104 հոդվածի 2-րդ  մասի 6-րդ կետով նշանակված  պատժին մասնակիորեն գումարել 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար նշանակված պատժից մեկ տարին և Կամո Գուրգենի Շահվերդյանի նկատմամբ  վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 10 տարի ժամկետով: Խափանման միջոցը թողնել անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվել 18.03.2011 թ.-ից: Պատիժը պետք է կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Վրույր Էվյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի  258 հոդվածի  3-րդ  մասի 1-ին կետով, դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

Ռոմիկ Մոսինյանին մեղավոր ճանաչեց  ՀՀ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Խափանման  միջոցը թողնել անփոփոխ մինչև դատարանի վճռի օինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան  հրապարակման պահից մեկամսյա  ժամկետում: 

Մեկնաբանություններ (2)

Karen
Kamon Tagavor cnvela u kmna.hodva@ nran@ chi-mexadrox koxm@ lav giti mex@ vordex manga.GNACEQ DZER XELQIN HASU GORDEROV DZBAXVEQ_LEVIL
Լեվիկ
Կամո Շահվերդյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեկան օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 258 հոդվածի 4-րդ մասով....ԱՅՍի՞ՔՆ......Վրույր Էվյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով....ԱՅՍԻ՞ՆՔՆ......Ռոմիկ Մոսինյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով......ԱՅՍԻ՞ՆՔՆ........... Ու՞մ է պէտք նման նշումներ...Կամ գրեք մեղադրանքները կամ ոչինչ.......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter