HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ

Այն, ինչ տեղի ունեցավ ծանրորդ Առաքել Միրզոյանի ձախողումից հետո, երբ Յուրի Վարդանյանը hayeli.am-ի հետ զրույցում քննադատեց մարզիկին, մարզիչներին ու ոլորտի ղեկավարներին, այլ կերպ, քան տհաճ ու նման մարդկանց պատիվ չբերող լեզվակռիվ, դժվար է անվանել:

Այո, 1980-ի օլիմպիական չեմպիոնը, մեր երկրի լավագույն մարզիկներից մեկը իրավացիորեն արտահայտել է այն տեսակետը, որը, համոզված ենք, շատ մարզասերների է հուզում. ինչու՞ է Առաքել Միրզոյանը իր անձնական մարզիչ հոր՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի գլխավորությամբ մարզվել ու մարզվում ազգային թիմից առանձին: Համաձայնելով Վարդանյանի տվյալ քննադատությանը՝ նշենք, որ այդուհանդերձ, չի կարելի պնդել, թե անհաջողության գլխավոր պատճառը հենց դա էր: Այո, պակաս կարեւոր չէր նաեւ 77 կգ-ից կրկին 69 կգ քաշային կարգ վերադառնալը, քաշ գցելը, հին քաշին հարմարվելը: Սակայն վերջիվերջո ո՞րն էր մարզիկի ձախողման հիմնական պատճառը: Չէ՞ որ պատվիրված կիլոգրամները անծանոթ չէին նրան, դրանք հաղթահարվել են մարզումների ժամանակ եւ ոչ մեկ անգամ:

Մի կողմ թողնելով այս հարցերի պատասխանները, որոնք, հուսով ենք, դեռ կլսենք հենց Միրզոյաններից ու մարզչական շտաբի եւ ֆեդերացիայի ներկայացուցիչներից՝ անդրադառնանք այլ հանգամանքի: Ի վերջո Յուրի Վարդանյանի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ քննադատել մի մարզիկի, որը այսպես թե այնպես թիմի հետ գտնվում է Լոնդոնում, թիմի մի մասն է, մի թիմի, որի անդամ է նույն Վարդանյանի որդին՝ Նորայրը: Ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում կա, իսկ նման դեպքում լավագույն տարբերակը թերեւս լռելն է:

Կարելի էր պարզապես խուսափել մեկնաբանություններ անելուց՝ սպասելով թիմի վերադարձին: Այլապես ստացվում է, որ հիմա, երբ դեռ ելույթ չի ունեցել Նորայր Վարդանյանը, նրա վրա ավելորդ հոգեբանական ճնշում է ընկնելու: Ամեն ինչ շատ պարզ է. մարզիկի հայրը քննադատել է թիմի անդամներից մեկին, նրա մարզիչ հորը, մարզական ղեկավարությանը, ու հիմա Նորայրի ամեն մի սայթաքում կարող է սրերով ընդունվել չարակամների կողմից, որոնք, բնականաբար, առիթը բաց չեն թողնի Միրզոյանների հասցեին ասված խոսքերը հիշեցնելու համար: Եթե հիմա էլ հետեւենք, օրինակ, Առաքել Միրզոյանի ֆեյսբուքյան էջում Վարդանյանի հասցեին թողնվող մեկնաբանություններին, արդեն հասկանալի կդառնա, թե ինչ ծավալ կարող են դրանք ստանալ Նորայրի հավանական ձախողման դեպքում:

Վարդանյանի կողմից արդյոք էթիկապես ճի՞շտ էր նման արտահայտություններ անելը. «Առաքելը ընդհանրապես վատ մարզիկ չէ, բայց հարթակի վրա էնպիսի տպավորություն թողեց, որ ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որը էդպես չի... Իրա պապան խնդրել է ՀԱՕԿ նախագահից, որ իրենք առանձին մարզվեն և առանձին հանդես գան, որը ճիշտ չէր... Ես չգիտեմ` ինչու էր այդ թույլտվությունը Առաքելին տրվել, իրենք առանձին մարզվեցին, ու ստացվեց այն, ինչ ստացվեց: Այդ իրավունքը և թույլտվությունը չպիտի տրվեր, էն էլ ոչ պրոֆեսիոնալ մարդու կողմից»: Իսկ մինչ խաղերի նախապատրաստական փուլը մարզասերների քանի՞ տոկոսն էր լսել Նորայր Վարդանյանի մասին, ինչպե՞ս նա հայտնվեց հավաքականում... Միայն ամերիկյան մայրցամաքում հաջողություններ գրանցած մարզիկը հանկարծ հայտնվում է երկրի օլիմպիական թիմում, երբ երկրում կան ոչ պակաս արժանավոր տղաներ...

Եվ ահա այդ ֆոնին Յուրի Վարդանյանը ոչ պրոֆեսիոնալ է անվանում օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Չգիտեմ, թե քանի հոգի են ունեցել այն զգացողությունը, ինչ ես Ծառուկյանի հասցեին Վարդանյանի ասածները կարդալիս: Կամա թե ակամա միտքդ է գալիս այն փաստը, որ Վարդանյանը այսօր ՀՀ նախագահի խորհրդականն է, ՀՀ նախագահը ՀՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն չի կազմել կոալիցիա, չնայած նրանց հարաբերությունները այժմ էլ վատ չեն, սակայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրար խայթելու առիթը բաց չեն թողնում: Գուցե սա մի փոքր չափազանցված թվա, սակայն ամեն մի մանրուք պիտի հաշվի առնել եւ ոչինչ բացառել պետք չէ:

Իր հերթին Առաքել Միրզոյանը իր հոր տարիքի մարդուն պատասխանել է այսպես. «Ուրեմն իմ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի ու սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրի Վարդանյանը, երբ Ծառուկյանն էր օգնում սպորտին ու կանգնած էր մեր բոլորի կողքին։ Ծառուկյանին և Հոկսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն, ամոթ է։ Քննադատելը հեշտ է»:

Մի կողմ թողնելով Առաքելի վրդովված տոնն ու հիշեցումները, որոնք նույնպես մեծ արձագանք են ստացել «Ֆեյսբուքում», ընդամենը մի բան նշենք. ճիշտ չէ՞ր լինի այս տողերը գրելուց առաջ ներողություն խնդրել բոլոր հայ մարզասերներից, ովքեր սրտատրոփ հետեւել են իր ելույթին ու մեծ ցավ զգացել ձախողված մոտեցումներից: Փաստորեն Առաքելը Վարդանյանին պատասխանելու ժամանակ գտել է, այն էլ շատ արագ, իսկ ներողություն խնդրել չարդարացրած սպասելիքների համա՞ր... Ի՞նչ է, կարո՞ղ է մարզասերը արժանի չէր դրան:

Այս տղայական լեզվակռիվը բոլորովին էլ դուր չի գալիս իրական երկրպագուներին, որոնց համար ամենագլխավորը երկրի պատիվն է, նվաճած մեդալները: Առողջ քննադատությունը միշտ էլ անհրաժեշտ է, առանց քննադատության ամեն ինչ կլճանա, կապ չունի, թե ինչ ոլորտ կլինի: Սակայն ցանկացած քննադատություն ունի տեղ եւ ժամանակ: Բացի այդ՝ քննադատությունը պետք է հնչի այնպիսի մարդու կողմից, որը այս կամ այն կերպ չի հանդիսանում, այսպես ասած, կողմ, այլապես ամեն ինչ միանգամյան այլ կերպ կընկալվի:

Այնպես որ դադարեցրեք «փոխհրաձգությունը», պարոնայք ծանրամարտիկներ: Մարզասերներին հուզող միակ հարցն այս պահին մեդալների բացակայությունն ու անհաջող ելույթներն են, իսկ անձնական հարաբերությունները կարելի է պարզել (եթե, իհարկե, դրա կարիքն ունեք) մամուլի էջերից դուրս, ինչը, միեւնույնն է, ձեզ նման ճանաչված մարդկանց պատիվ չի բերում...   

Մեկնաբանություններ (15)

Sona
ԽՍՀՄ-ի ժամանակներում էլ հեշտ չէր առաջ գնալ, ու ծանոթ բարեկամ -խնամի շղթան գործում էր, բայց... ի պատիվ փա ռաբանված մարզիկի, նա թիկունք չուներ մեջքին, ու չուներ պահապան- հրեշտակ,ով նրան առաջ կհրեր...նա ինքնուրույն ու փառքով անացավ այդ ճանապարհը: ՈՒ, ի տարբերություն առաքելիկների, չունեցավ կործանիչ գլխապտույտ...Փառք Ծառուկյանին, որ հովանավորում է սպորտը ու կանգնած է մեր մարզիկների կողքին, բոլորս էլ գիտենք,որ առանց ֆինանսների ներդրման ոչ-ոք առաջ չի գնա, փառք իրեն, որպես մարդ ու քաղաքացի, սակայն պետք չէ ամեն ինչ խառնել իրար, սպորտը, հատկապես ուժային սպորտում պատահական մարդիկ չեն հայտնվում...
sargis
Իսկ ով է տեսել, որ Առաքել Միրզոյանը պարապմունքների ժամանակ բազմիցս բարձրացրել է պատվիրված այն կիլոգրամները, որը չկարողացավ բարձրացնել Օլիմպիադայի ժամանակ? Եթե նա միայնակ է մարզվել, ուրեմն խիստ կասկածելի է նրա հմարավորությունները: Իսկ այս դեպքում քաշը պատվիրվել է ուղղակի, հենց այնպես, աչքակապության համար: Իսկ Յուրի Վարդանյանին, ում ռեկորդները արդեն քանի տասնամյակ է չի կրկնվել, նույնիսկ չեն մոտեցել և դեռ քանի տասնամյակ էլ չեն կրկնվելու, պետք է պատասխաներ Օգսեն Միրզոյանը, այլ ոչ թե նրա որդին, իսկ եթե Օգսեն Միրզոյանը չի պատասխանել, ուրեմն կարելի է ենթադրել, որ նա համամիտ է քննադատության հետ, որը իմ կարծիքով տեղին է: Իսկ գագիկ ծառուկյանին ոչ պրոֆեսիոնալ ասելով, Յուրի Վարդանյանը նկատի է ունեցել ծանրամարտում նրա ոչ պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե ուրիշ բան, հասկացար Առաքել, անպես, որ սպորտը ֆինանսավորելը չի նշանակում լինել պրոֆեսիոնալ: Նա հաստատ պրոֆեսիոնալ է բազկամարտի մեջ, իսկ մնացած սպորտաձևերում նա պրոֆեսիոնալ չէ, ուղղակի ֆինանսավորող է:
Աննա
Մեր մարզիչները ողջ թիմի տակտիկան և ռազմավարությունը վերանայելու կարիք ունեն, մարզիկներին թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն պատրաստելու տեսանկյունից: Նկատել եք՞ արդյոք մի այսպիսի օրինաչափություն` բոլոր մարզաձևերում մեր երիտասարդական հավաքականները շատ ավելի հաջող են ելույթ ունենում: Իսկ առաջին հաջողությունից հետո, երբ հոգեբանական ճնշումն ու պատասխանատվությունն ավելի մեծ է, և սպասելիքը` ավելի շատ, սկսում են ավելի հաճախակի տանուլ տալ: Պետք է մարզել նաև նյարդերը: Իսկ ընդհանուր առմամբ, միգուցե այդ պետությու՞նն է, որ պետք է ավելի ակտիվ դեր կատարի այս մարզաձևի և ընդհանրապես սպորտի զարգացման գործում:
Մլեհ (Beirut)
Անկարելի է մարզական սխրանքներ գործել, թիկունքին չունենալով ժողովուրդին ոգևորիչ շնչառութիւնը: Ո՛չ ՀՀ մեծամասնութեամբ բարոյալքուած ու 5000-դրամանոց ԲՆԱԿԻՉՆԵՐՈՒՆ (քաղաքացի այդպէս ալ չդարձան), ո՛չ ալ քաղքենիացած էգոիստ ու կեղծ-հայրենասէր սփիւռքահայութեան տանձի՛ն չէ Հայրենեաց փառքն ու պատիւը: Գարշելի օլիգարխներն ու իրենց նենգ Կնքահայրը, ՀՀ ԲՆԱԿԻՉՆԵՐԷՆ թալանած փողի հակերով կրնան ամէն ինչ գնել, բացի իրենց չունեցած` Արժանապատւութենէն:
Ս. Պետռօսըան
Կարծում եմ, որ հարցը պետք է խորքային ուսումնասիրվի: Յու. Վարդանյանը, որպես մարզաձևում շատ հայտնի և գիտակ իր կարծիքն է հայտնել, իհարկե ցավալի է Հյաստանը ներկայացնող մարզիկները վատ են հանդես գալիս Օլիմպիական խաղերում, բայց սա է պատկերը, և իմ խորին համոզման պետք է շատ լուրջ հետևություններ արվի: Ոլորտի պատասխանատուները մեկնելուց առաջ ի լուր մեզ հայտնում էին, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, այնիչ մեր մարզիկների կեսը վատ հանդես եկան և հուսով լինենք, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ: Իսկ ինչ վերաբերվում է Առաքել Միրզոյանի պատասխանին, ապա կարծում եմ, որ Առաքել միայն իր մարզական հաջողություններով պետք է պատասխանի Վարդանյանին:
Rafo
Ֆեյսբուկյան պատասխանից հետո Առաքելիկը ապացուցեց, որ ոչ միայն մարզավիճակը այլ նաև դաստիարակությունը ստացել է ինչ որ գարաժում« Իսկ դուք հերիքա ԲՀԿ ՀՀԿ, ինչ կապ ունի քաղաքականությունը: Իսկ Յուրի Վարդանյանը ճիշտ է արել, բա ով մեկնմաբանի սպորտի թազա նախարարը .........................
Արտակ
Արդեն պարզ է, որ Հայաստանի համար Լոնդոնյան օլիմպիադան տապալված է, Գ. Ծառուկյանը և սպորտի նախարար Հ. Ռոստոմյանը պետք է հրաժարական տան...
Ani
Vuri Vardanyany HAYASTAN anuny lseli darcrec amboxj ashxarhum, nra u nra nman barcrakarg mardik en, linen sporti, mshakuyti, tegrakanutyan volortnerum, vor erkri anunn u pativy barcr en pahum. Isk Carukyany, yndamenn ays kar4 jamanakaahatvaci mard e, vory voch aseliq,voch el mnayun ceragir uni.....Araqel Mirzoyan, mi vaxecir irakanutyany bac a4qerov nayel.
Vard
Բոլորն են մեղավոր: Որովհետև գիտեն Հայաստանում ծանոթ-բարեկամ-խնամի անցնումա, արտասահմանում էլ կանցնի: Ստույգ չեմ հիշում լողում թե գեղասահքումա մեր մոտ Հայստանում ԱՀԱՎՈՐ ՊԱՌԱԿՏՎԱԾ, ԽՄԲԵՐԻ ԲԱԺԱՆՎԱԾ, ԻՐԱՆՑ ԷՐԵԽԵՔԻՆ ԵՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ: ԱՄՈԹ: Չեն մտածում որ մի ամբողջ ազգ են ներկայացնում ու խայտառակ անում: Գնում են ճամփորդելու, նոր համազգեստ ձեռք բերելու................
Գանա
Ցավալի է,որ Յուրի Վարդանյանի մեկնաբանությունը այսպիսի արձագանք է գտել,ես կածում եմ տեղին էր ու ժամանակին,նա նույն կերպ կարձագանքի,եթե իր տղան էլ այդպես ելույթ ունենա(հույսով եմ) եվ ճիշտ կլինի,մենք գիտենք քննադատել ,եվ մեծարել:Այնպես որ քաղաքականոթյունը մի կողմ դրեք Ծառուկյանին,Վարդանյանին հանգիստ թողեք:
Հ.
Յուրի Վարդանյանի ասածը մի անգամ էլ կարդացեք հարգելի ընթերցողներ... ու կարծում եմ եթե մարդ տգետ չի գոնե երկրորդ անգամ կարդալուց հետո կհասկանա որ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԸ ոչինչ չի ասել որից կարելի էր վիրավորվել... նեղանալ... ու նման կերպ պատասղանել.... Ինչ է նշանակում? ուրեմն վերլուծություն անել չի կարելի հա? ես ինքս շատ նեղվեցի որ Առաքել Միրզոյանը չկարողացավ բարցրացնել ծանրաձողը բայց միևնույն ժամանակ հասկանում եմ որ սպորտ է և ամեն ինչ էլ հնարավոր է, մի խոսքով շատ չերկարացնեմ... Առաքել Միրզոյանի պատասխանը ՄԵՐ ԱԶԳԻ ՊԱՐԾԱՆՔ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետևանքն է նրա որ երիտասարդ ծանրորդը Երկնքում է գտնվում սեփական նվաճումներից: P.S. Օգսեն Միրզոյանը կարծում եմ չպետք է թույլ տար որ որդին պատասխաներ:
Gag-Jan
Yuri Vardanyan@ Hay azgi ayn ezaki marzikneric e um anun@ hiacmunq e patcharum hay joxovrdin ev na iravunq uni qnnadatelu dzaxoxvac canramartiknerin:Isk YURI VARDANYANI asacneric nexvac mardiq nax tox gaone porcen motenan nra nvachumneri kam rekordneri takuz 0.001% in nor qnnadaten nran: Es vorpes HAY hpartem vor HAY azgum ka,exela u misht klini YURI ARDANYAN@ te vorpes ashxarahrchak marzik ev te vorpes MARD MECATAROV
Vlad
pnti gyadeq, azgin hiastapecriq
nan
apri Yuri Vardanyan@ ,shata shat Hayastanum canoti gorcon@, ba futbol@ inch oriya mer hay erexeqi vra gone gumar caxsen , desic denic en berum varcatrum,kamel ampayman meki qeru kin@ petqa canot lini , gone sportum maqrutyuna petq vor chgnan es erexu nman xaytarak linen hetoel asen senc nenc
Margarita
Sorry for my comment in english, unfortunately i don't have armenian fonts. I agree with sargis in every point, just want to add that this article in a journalistic and analitical point of view is on the same level with Araqel's Olimpic performance. Hope in both cases that next time will be much better:-)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter