HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշավան գյուղի մոտ մեքենաներ են բախվել. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Օգոստոսի 1-ին` ժամը 18.20-ին Գյումրիի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Անուշավան գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TT 708 պ/հ (վարորդ` Սրատակ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գեյիմ Տեր-Գրիգորյան) և «ՊԱԶ 672» մակնիշի 0852Լ պ/հ (վարորդ` Պեմզաշեն գյուղի բնակիչ, 1949 թ. ծնված Զ. Դավթյան) ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց և Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Սարատակ գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Նաիրա և 2011 թ. ծնված Լևոն Տեր-Գրիգորյանը:

Ըստ բժիշկների` Ն. Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Լ. Տեր-Գրիգորյանինը` ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter