HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան 80 շրջանավարտի բնակության հարցերը լուծելու նպատակով

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ 

«Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են և Հայ օգնության միությանը, որը մեր նախարարության հետ միասին հստակեցրել է ծնողազուրկ երեխաների ցուցակները, ում այսօր պետությունն ապահովում է բնակարաններով, և ըստ էության այս որոշումով մենք արմատական փոփոխություն ենք կատարում այդ բնագավառում, որովհետև այս ծրագիրն արդեն սկսում է տալ առաջին արդյունքները։ Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter