09:58, 3 օգոստոսի, 2012ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գևորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: Մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում՝ Սարգիս Սահակյանի մարզպետ նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իր աշխատանքում:
Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար, քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում:
Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց նաև Մնացական Մնացականյանը: «Ազատումն արդյո՞ք քաղաքական աստառ ունի՝ հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիրքորոշումը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ոչ, նման բան չի կարելի ասել: Լավ չէր աշխատում, դրա համար ազատել են»:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին: Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցության դեմ գնալու գնով ամեն ինչ անելու է Թալինում իր իշխանությունը պահելու համար:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3772 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3493 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3113 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2278 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 2043 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1804 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը