HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանությունը ստում է»,- հակադարձում են փաստաբանները

Երեկ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամը 17.30-ին ոստիկանության հատկապես կարևոր գործերի քննության վարչության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի գործով բոլոր մեղավորներին» նախաձեռնող խումբը:

Ակցիայի ժամանակ տուժողի հոր՝ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ նույն օրը՝ առավոտյան, ոստիկանության տարածած հաղորդագրությանը՝ ասելով, որ ոստիկանությունը ստում է այն մասին, որ իրենք պատշաճ ձևով հրավիրվել են՝ ծանոթանալու գործի նյութերին: Քննիչը գրությունն ուղարկել է ոչ թե ամսի 27-ին, այլ՝ 30-ին, իսկ ստացող փոստում այն ստացվել է օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում: Գոյություն ունի փոստային ծրար՝ համապատասխան կնիքներով: Իրենց՝ փաստաբաններին, այն հասել է ակցիայից ընդամենը 2 ժամ առաջ:

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերով ծանուցելուն, ըստ Լուսինե Հակոբյանի, նույն քննիչը նախկինում հայտարարել էր, որ հեռախոսազանգերով շփվելու ռեժիմն իրենց համար անընդունելի է, և այժմ անհասկանալի է, թե ինչն է փոխվել: Ամեն դեպքում փաստաբանը որևէ հեռախոսազանգ չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter