Հինգշաբթի, 23 մայիսի

Մեկնարկում է շենքերում էներգաարդյունավետության ծրագիր


10:53, 3 օգոստոսի, 2012

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ քաղաքաշինության նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հանդիպումը՝«Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագրի մեկնարկը հայտարարելու նպատակով:

Կողմերը կարևորեցին դեռևս 2011 թ. հավանության արժանացած ծրագրի մեկնարկը, որի նպատակն է նպաստել բազմաբնակարան բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նշվեց, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է նշյալ ծրագրին տրամադրել տեխնիկական աջակցություն: Հայկական կողմն ընդգծեց ծրագրի իրականացման գործում հասարակության իրազեկվածության ապահովման հանգամանքը:

«Ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած, Հայաստանի բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսված, «Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործում» միջոցառման իրականացման ապահովմանը»,- հայտնում է քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»