11:15, 3 օգոստոսի, 2012Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու համար Ս. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ քաղաքացի Ս. Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել՝ արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ՝ մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու և յուրաքանչյուր անձի դիմաց 2 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ:
Այդ նպատակով Ս. Հովսեփյանը այցելել է հայաստանյան բուժհաստատություններ և համացանցում տեղադրել հայտարարություններ: Մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով Ս. Հովսեփյանը հավաքագրել է 6 անձի, հոգացել նրանց բժշկական հետազոտության, տեղափոխման ծախսերը և երիկամի դիմաց խոստացել 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն: Արդյունքում նրան հաջողվել է Շրի Լանկա տեղափոխել հիշյալ 6 անձից 4-ին, որից 3-ն այնտեղ վիրահատվել է, և վերցվել է նրանց երիկամը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 31-ի դատավճռով Ս. Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4386 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3259 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2913 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2334 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2190 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1105 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ