Վրաերթի է ենթարկվել 2 երեխա. նրանք հիվանդանոցում են
Օգոստոսի 2-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Մովսես Խորենացու փողոցի թիվ 24 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել