HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանրամարտի Հայաստանի օլիմպիական թիմը խորը ճգնաժամի մեջ է

Հերթական 0-ն օլիմպիական խաղերում ու կրկին ծանրորդի կատարմամբ: Քիչ առաջ 85 կգ քաշային գյումրեցի ծանրորդ Արա Խաչատրյանը, պոկում վարժությունում պատվիրելով ամենաբարձր նախնական քաշը՝ 165 կգ, ձախողեց իր բոլոր 3 փորձերը ու դուրս մնաց պայքարից: Հիշեցնենք, որ սա B խումբն է, իսկ A խումբը, որտեղ ընդգրկված են կարգով ավելի բարձր մարզիկներ, ելույթ կունենա 22:00-ին: 

Սա ֆիասկո է: Հայկական ծանրամարտի պատասխանատուները՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, տղամարդկանց թիմի մարզիչ Պողոս Պողոսյանը, կանանց թիմի մարզիչ Արտաշես Ներսիսյանը, պետք է պատասխան տան այս ամենի համար: Նախորդ օլիմպիական խաղերում մեր 6 ծանրորդներից 3-ը վերադարձան բրոնզե մեդալներով, իսկ հիմա 6-ից 3-ը 0 են ստացել, վնասվածք ստացած 1-ի փոխարեն էլ չեն հասցրել պահեստայինին ընդգրկել: 

Թե ինչպես է նախապատրաստական փուլն անցել ծանրամարտի ազգային թիմը, ինչ է այժմ իրականում կատարվում թիմի ներսում, կարելի է միայն ենթադրել:  

Մեկնաբանություններ (5)

Tigran
Մեծ ցանկության դեպքում այդպիսի ելույթներ ունենալը անհնարէ:
Ani
Petq e patasxan t naev sporti noranshanak naxarar Rostomyany, isk ete tasib unena, naev hrajarakan tka.
Մլեհ
2008 թ. Մարտի 1-ին առնուազն 10 անմեղ հայորդի սպանած, Զինուորական Բժիշկ Վահէ Աւետեան խոշտանգելով սպանած իրենց սափրագլուխ թիկնապահներն ուղարկէին Լոնտոն` գուցէ 0+ արդիւնք արձանագրուէր: Մարդ կատարեալ ապուշ ըլլալու է տարբեր արդիւնք ակնկալելու համար Հայաստանի 5000-դրամանոց ԲՆԱԿԻՉՆԵՐՈՒ ձայներով հերթական անգամ իշխանութիւնը բռնազաւթած անմակարդակներուն տնօրինած ոլորտներէն:
Աննա
Էէէէէհ.... Ինչ ասեմ: Կասեմ միայն, որ երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանից հետո նախկին արդյունքներն էլ չկան: Մեկ էլ` հիասթափված հայ մարզասերները բացատրություն են պահանջում:
Liana
ha iskapes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter