ԲՀԿ-ն՝ Յուրի Վարդանյանին. «Չարժե Ձեզ մտնել բարդ ինտելեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ»
Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ՝ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպոտաձևի զարգացման գործում: Ինչ է, համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:
Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք՝ դրանք տեղին չեն, և չարժե Ձեզ՝ որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին:
Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղի՞ց առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին, մեզ հայտնի չէ: Հուսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով՝
պատգամավորի օգնական Վարդան Քոչարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել