HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիահայութիւնը աճուրդի հանուած է...

Վերջերս, սուրիահայութեան թեման հայաստանեան լրատուամիջոցներու եւ տարբեր հասարակական կազմակերպութիւններու թէժ քննարկման առարկան դարձած է: Այս երեւոյթը երբեմն պայմանաւորուած է ազգային ապրումներէ մղուած հետաքրքրութեամբ, իսկ աւելի յաճախ այդ պայմանաւորուած է լրատուադաշտի մէջ տիրող մրցակցութեան եւ մոտայի մթնոլորտով:

Սակայն խնդիրը այդ չէ: Խնդիրը կը սկսի, երբ այդ լրատուամիջոցները իրենց աշխատանքը կը կատարեն մասնագէտի ոչ վայել պարկեշտութեամբ ընդհանրապէս, եւ այս թեմային հետ կապակցաբար յատկապէս: Այսինքն, քարտէզի վրայ հազիւ Սուրիոյ տեղը իմացող լրագրողը, երբ կ'երթայ օդակայան եւ Սուրիոյ մէջ տիրող իրավիճակին մասին կը հարցնէ օդանաւէն նոր իջնող տիկին Ծովինարներուն, Հայկանոյշներուն կամ Սարգիս հոբարներուն՝ այդ լուրջ խնդիր է:

Այսօր չկայ ինքզինք յարգող որեւէ մէկ համաշխարհային լրատուամիջոց, որ Սուրիոյ մէջ լրագրող չունի, ըլլան անոնք օրինական ձեւերով երկիր մուտք գործած լրագրողներ թէ անօրէն ճանապարհներով: Ճիշդ է, որ անոնցմէ իւրաքանչիւրը կրնայ ունենալ իր նպատակները եւ կրնայ նաեւ անաչառ չըլլալ, սակայն նուազագոյնը անոնք դէպքերուն մօտիկ ըլլալու եւ իրենց դիտանկիւնէն իրականութեան ամէնամօտ տարբերակը ներկայացնելու համար ջանք չեն խնայեր: Իսկ կա՞յ արդեօք գէթ մէկ հայ լրագրող, որ այսօր Սուրիոյ մէջ կը գտնուի Հայաստանի ժողովուրդին Սուրիոյ իրադարձութիւնները լուսաբանելու համար:

Քանի մը օր առաջ, Սուրիոյ մասին համացանցի վրայ տարածուած սիրողական վիտիոները Ճաբոնցի ֆոթոլրագրողի մը Սուրիա գտնուիլը կը հաղորդէր: Արդեօք Ճաբոնցիները առաւե՞լ կապ ունին, կամ առաւե՞լ հետաքրքրուած են սուրիական իրադարձութիւններով, քան հայերը:

Արեւմտեան լրատուամիջոցները կը պնդեն, որ սուրիական իշխանութիւնները շատ յաճախ թոյլ չեն տար օտարերկրացի լրագրողներու երկիր մուտքը: Անգամ եթէ այդ ճիշդ ըլլայ, նկատի առնելով Սուրիա-Հայաստան երկկողմանի բացառիկ յարաբերութիւնները, հայ լրագրողի մը Սուրիա մուտքի մերժման հաւանականութիւնը շատ փոքր է: Եթէ կան անգամ Ամերիկացի, Ֆրանսացի եւ Սուրիոյ հետ բարդ յարաբերութիւններ ունեցող այլ երկիրներէ լրագրողներ, որոնք Սուրիա մտած են օրինական արտօնութեամբ, հետեւաբար հայ լրագրողի մը մերժումը գրեթէ անհաւանական է:

Բայց ի հարկ է, որ «Զուրաթնոցը» աւելի մօտ կը թուի հայ լրագրողին կամ լրատուամիջոցին... Ո՛չ թէ հաւաստիութեան, այլ սեփական հանգստութեան համար: Եւ դեռ Սփիւռքի նախարարութեան անտարբերութիւնը, «Արմավիայի» չարաշահումները, կամ այլոց մեղադրելէ առաջ, պէտք է անգամ մը այս հարցին մասին մտածել՝ ամէն մէկը իր հերթով: Եթէ իսկապէս հայաստանեան հասարակութիւնը շահագրգռուած կամ մտահոգուած է Սուրիոյ մէջ տեղի ունեցած դէպքերով, եւ քանի որ այդտեղ կայ մեծ հայկական համայնք, ինչո՞ւ ոչ մէկ հայ լրագրող տակաւին չէ ուղարկուած Սուրիա: Բան մը, որ աւելի առաջնահերթ է, քան մտաւորականներու, մասնագէտներու, քաղաքական գործիչներու կամ դիւանագէտներու այցելութիւնը:

Ահա թէ ինչպէս լրագրողներու թերացման պատճառով այսօր Հայաստանի մէջ գործի անցած են ինքնակոչ մասնագէտներ, արաբագէտներ, հայագէտներ, ազգային եւ կուսակցական գործիչներ եւայլն, մէկ խօսքով՝ բոլոր անոնք, որոնց մասնագիտութենէն հեռու են տարբեր իրադարձութիւններու մասին լուրեր հաղորդելն ու հասարակութիւնը տեղեկացուած պահելը:

Այսօր արաբագէտները հայաստանեան մամուլը հեղեղած են իրենց «դաւադրութեան տեսութիւններով» եւ սովետական արեւելագիտութեան թափթփուկներով: Միւս կողմէն, տարբեր հասարակական կազմակերպութիւններ սուրիահայութեան հայրենադարձութեան կոչեր կ'ուղղեն, առանց իսկ անգամ մը հարցնելու, թէ արդեօք անոնց ցանկութիւններն ու նախընտրութիւնները ի՛նչ են: Գալով քաղաքական գործիչներուն, անոնցմէ ոմանք ամբողջովին այլ կարծիք ունին: Վերջերս յայտնի կուսակցական գործիչ մը Սուրիա այցելած եւ «Սուրիացի ժողովուրդին հետ լաւ օրերը կիսեցիք, հիմա ալ վատ օրերը պիտի կիսուիք» յորդորած էր սուրիահայերուն՝ առանց մեկնաբանելու, թէ ե՞րբ էին այդ «լաւ օրերը», կամ արդեօք ինքը այժմ պատրա՞ստ է կիսուելու այդ «վատ օրերը»...

Յամէնայնդէպս, օրինակներու շարքը երկար է, սակայն զանոնք թուելու համբերութիւնը՝ սահմանափակ: Մէկ խօսքով՝ այս բոլորը ցոյց կու տայ մարդկային, համահայկական, իսկ շատ յաճախ ներքին հայաստանեան խնդիրներու հետ մեր վերաբերմունքի խեղճ որակն ու մակարդակը:

Յարութ Էքմանեան
Օգոստոս 3, 2012 թ.

 

Մեկնաբանություններ (13)

ominac
յաճախ նկատեցի որ յօդուածի հեղինակը շատ անտեղի վերնագիրներ կը դնէ իր յօդուածներուն վրայ, ենթադրենք որ ինչ ու ձեւով սփիւռքահայերը կամ հայաստանաբնակները իրենց բարձրութեան վրայ չի գտնուեցան, ուրեմն արագ մը ծախել պիտի եզրակացնեն՞ք
Kevork
Isgagan yev angeghdz tghtagitsi chezokutyamp krvadz krutyun, shad lav e. Abris, lav masnaked es, yev pdzakhntrutyapm grtsadz es negayatsnel iroghutyunnere.
Լուսինե
Ինչ հետաքրքիր Ազգ ենք մենք` հայերս: Ինչքան շատ ենք սիրում խոսել երևույթներից, որոնցից, վստահաբար, այնքան էլ տեղեկացված չենք: Ինչքան ենք քննադատում ու ինչ դաժանությամբ փնովում միմյանց: Խոսում այլոց անմարդկային վերաբերմունքից և վիրավորում խոսակցին.... Եվ այս ամենի մեջ կա մեկ դրական երևույթ. այն, որ, այդուհանդերձ, դժվարին պահերին, մենք` հայերս, փորձում ենք օգնել միմյանց, անգամ նրանց, ում փնովում էինք ընդամենը հինգ րոպե առաջ: Խոսքս ուղղում եմ Ձեզ, սիրելի հայեր: Այսօր` այս դժվարին պահին, սիրիահայությունը մենակ չէ: Վստահ եղեք, պետությունը (ի դեմս Սփյուռքի նախարարության) անում է այս պահին հնարավորը` Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու համար: Ուրախացնեմ նաև բոլոր ընթերցողներին. պետությունն էլ մենակ չէ: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մասնավոր ձեռնարկություններ և անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել` օգնելու ՀՀ սփյուռքի նախարարությանը սիրիահայերի խնդիրների լուծման գործում: Մենք բարձր ենք գնահատում նման դիրքորոշումը, և վստահ ենք, որ դուք էլ մի օր կորոշեք օգնել մեր հայրենակիցներին: Հ.Գ. Վերջում հավելեմ, որ անհավատներին հրավիրում եմ ՀՀ սփյուռքի նախարարություն` ականատես լինելու կատարվող աշխատանքներին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Norayr Chatinyan (ներքևի Facebook կոմենտ) - Միգուցե բարեհաճես քո «խելացի» ուղեղով ասել,թե ես ԿՈՆԿՐԵՏ իմ ո՞ր կոմենտի ո՞ր մասում եմ «հիմար» բան գրել:
Zangezur
...վայ քեզ, անամոթ ժողովուրդ, որ ամեն ինչի մեջ իր թույնն է ներարկում: Յուրաքանչյուր ոք ազգիս նկատմամբ իր ունեցած վերաբերմունքով է մեկնաբանում ամեն մի արարք: Երբ տեղը գալիս է, կլիպի հովանավում ենք պահաջում եկեղեցուց, իսկ հիմա հոգևոր արժեքների քարոզչություն եք պահանջում: Հոգևոր քարոզչության կեղծ պահանջատերեր...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Սիրիահայեր - հասկանում ենք իրավիճակը: Մարդիկ (Հայաստանում) փորձում են,իրենց հնարավորությունների սահմանում,օգնել: Բայց Ի՞ՆՉՈՒ եք դուք՝ Սիրիահայերդ, աջ ու ձախ ՄՈՒՆԱԹ գալիս բոլորի վրա: Իրենք մեղավո՞ր են , որ ՁԵՐ երկրում պատերազմ եք/են սկսել: Դուք էլ չէ՞ ՊԻՏԻ մի քիչ ձեր սպասելիքները Հայաստանից ՀԱՄԵՍՏԱՑՆԵՔ. գոնե ձեզ գրանցում ու աշխատելու իրավունք են տալիս ԱՅԴՔԱՆ ԱՐԱԳ: Հոլանդիայում ձեզ անթուղթ ու առանց աշխատելու իրավունքի պիտի ՏԱՐԻՆԵՐՈՎ լցնեին ճամբարները ու հետո հետ ուղարկեին: Գնացեք Հայաստան/ ազատագրված տարածքներ ու ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ կյանք կառուցեք հայրենի հողի վրա: Բոլորդ ուզում եք Երևանի կենտրոնում ձեզ բնակարան ու լավ վճարվող աշխատանք տան: Տենց հո չ՛ի լիմնում.ՊԻՏԻ ինքներդ ստեղծեք: ՈՒՐԱԽ եղեք,որ գոնե տեղ ունեք գնալու:
Թլկատինցի
Կեցցէ յօդուածի հեղինակը: Սա առաջին խելօք եւ հաւասարակշռուած վերլուծութիւնն, աւելի ճիշդ քննադատութիւն, որ կարդացած եմ Հայաստանի լրատուութեան սնանկութեան մասին: Նաեւ շատ տեղին է հեղինակի ցուցաբերուած հեգնանքը ՚ինքնակոչ՚ մասնագէտներու վերաբերեալ: Ախր, ամէն օր մի նոր վերլուծաբան/մեկնաբան ի յայտ կուգայ իր պարզամիտ ու կիսա-մասնագիտական կարծիքները մեզի պարգեւելու: Բաւ է այլեւս: Նոյն պատմութիւնը տեսանք Պոլսոյ պարագային երբ վերջին տարիներուն ( ի շնորհիւ Հայ-Թուրք արձանագրութիւններուն): Կարծես հայաստանը եւ հայաստանի մամուլը յայտնաբերեցին Պոլսահայութիւնը:
ARMOS
Հարգելի հոդվածագիր, ինչպես նաև Դավիթ Գյուլզադյան մեղադրելուց, մարդկանց վրա ցեխ շպրտելուց առաջ նախ համոզվեք փաստերի ճշմարտացիության մեջ: Նախ ասեմ, որ ոչ հայաստանցիների, ոչ սիրիահայության ճակատագրով շահագրգիռ կառույցների կողմից անտարբերության չնչին նշոյլ անգամ չկա: Այս դեպքում ՀՀ սփյուռքի նախարարությունը իր հնարավորություններից առավել ընդգրկված է սիրիահայությանը աջակցման գործընթացին: Որևէ սիրիահայ առանց աջակցության չի հեռանում Սփյուռքի նախարարությունից: Տարբեր անհատների ու կազմակերպությունների, ինչպես նաև կառավարության անմիջական աջակցությամբ բոլոր խնդիրներին տրվում է արագ և դրական լուծումներ: Սակայն ցավոք պիտի արաձանագրեմ, որ մեր հայրենակիցների մեջ կան շատերը, ովքեր պարզեպես են գալիս և պահանջում առավել լավ պայմաններ: Մարդկանց տրամադրվում են բնակարաններ, սակայն անհասկանալի պատճառներով շատերը, չնայած իրենց կողմից ներկայացված իրենց ծայրահեղ ծանր վիճակի, պահանջում են բնակարաններ Երևանի կենտրոնական մասերում, որտեղ իրենց համար ավելի է բնակվել: Արդյոք նախարարության աշխատակիցները, կամ կամավոր անվճար բնակարաններ տրամադրողները բնակվում են Երևանի կենտրոնական մասերում: Կամ արդյոք այս ծանր կացության ժամանակներում էական է բնակվության վայրը` Ջրվեժում, Նորքի զագվածում կամ թեկուզ Երևանին հարակից այլ քաղաքներում: Խնդրում եմ բոլոր անտեղի մեղադրողներին, անիմաստ քարկոծողներին և անհասկացող մեղադրելուց առաջ տեղեկացվեք հարցի և նրա հավաստիության մասին:
Հովսեփ
Հստակ երեւում է, որ հոդվածագիրը ակնողմնակալ մեկը չէ, եւ Սիրիայի ընդդիմության կողմնակից է: Նրան դուր չի գալիս, որ Հայաստան եկած սիրիահայերը պաշտպանում են Ասադին եւ այդ մասին հայտնում են լրատվամիջոցները, եւ դուր չի գալիս նաեւ, որ Հայաստան էլ կան մասնագետներ, ովքեր ցույց կտան, որ Սաուդին եւ Արևմուտքն են ավազակներին զինում եւ կղրկեն Սիրիա: Այո, մեծ դավադրություն է կատարվում Սիրիայում, պետք է մանկամիտ լինել սա չիմանալու համար:
Յարութ Էքմանեան
Յարգելի Հովսէփ, լաւ է որ ըսած էք «երեւում է» ձեր մենաբանութեան սկիզբը, քանի որ, ըստ «երեւոյթին», շատ բաներ սխալ կ'երեւին ձեզի: Ամէնայնդէպս, ձեր ազնիւ կամեցողութենէն կը խնդրեմ թէման չքաղաքականացնել: Նիւթը մարդաբանական եւ հասարակական խնդիրներու մասին է, ոչ աւելի: Շնորհակալութիւն:
Ireneh
I fully agree with the author and applaud Hovannes Harutiunian's comment. Where is our proverbial love for all Armenians? Diaspora hasn't done much either. Are there no Armenian reporters in the US and elsewhare; ANCA and so forth?
ominac
lets look at the whole issue thru the financial perspective, armenian newspapers circulations are usually very low and not very profitable, usually they are more some groups platform to make themselves known then for decimation of information, therefore, i will not expect them to have the finances to send somebody to Aleppo to address the issues on the spot.
Levik
Let's face facts, a tiny majority of Syrian Armenians will only desire to relocate to Armenia. If 1,000 leave Syria, maybe 10 will decide to try and live in Armenia. And that's a best case scenario. You see the difference between Armenians and Jews is that every year there are hundreds of Jews wishing to return to Israel and the government has a state policy to facilitate their integration into Israel society. With Armenians, there might be a handful from the diaspora seeking to return and the government has no state policy to encourage more to do so. You can give land away for free in Kashatagh and Shahoumyan (Artsakh) ....I can count the number of Armenians from Syria would would take the offer on the fingers of both hands...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter