18:35, 3 օգոստոսի, 2012Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցը սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից սատարելու է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանի թեկնածությունը: Այս մասին ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր՝ մարզպետի պաշտոնում աշխատելու մեկ տարվա հաշվետվությունը մարզի լրագրողներին ներկայացնելու ժամանակ:
Վանաձորի քաղաքապետի թեկնածությունը սատարելու մասին ՀՀԿ Լոռու մարզային կառույցի որոշումն արդեն ուղարկվել է կուսակցության գործադիր մարմնին:
Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի ընդհանուր առմամբ 96 համայնքում, որից 10 համայնքում կընտրվեն միայն ավագանիներ, իսկ 86 համայնքում կանցկացվեն նաև համայնքապետների ընտրություններ:
Համայնքապետների թեկնածուներից որևէ մեկին սատարելու վերաբերյալ Հանրապետական կուսակցության մարզային կառույցը, մարզպետի տեղեկացմամբ, առայժմ քաղաքական հայտարարությունը չի արել, որովհետև կառույցի ղեկավարները դրա իմաստը չեն տեսել:
«Եթե կլինեն համայնքներ, որտեղ մրցակցություն կլինի, և այլ քաղաքական ուժեր համայնքապետի թեկնածուներ կունենան, բնականաբար մենք մեր կուսակցության կարծիքը կհայտարարենք, թե որ թեկնածուին ենք պաշտպանում»,- ասաց Արթուր Նալբանդյանը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4373 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3245 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2907 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2331 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2183 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1096 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ