«Հրապարակ». «Ղուկասյանն առաջադրվելու է»
Թերթի հարցին, թե Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է արդյոք քաղաքապետի պաշտոնում, նրա մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Առաջադրումներն սկսվելու են օգոստոսի 5-ից մինչեւ 10-ը: Ամեն ինչ կիմացվի այդ օրերին: Մեր խոսքն էլ կլսեք այդ ժամանակահատվածում»: Բայց կարծես թե փոխվե՞լ է մտադրությունը՝ փորձել է ճշտել լրագրողը: «Ես վստահեցնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, կգա ժամանակը՝ կիմանաք»,- պնդել է Ղուկասյանի խոսնակը: Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ից հայտարարել են, որ առաջադրելու են Սամվել Բալասանյանի թեկնածությունը, որին կողմ է նաեւ ՀՀկ-ն: Եվ հենց այդ հայտարարությունից հետո Ղուկասյանի առաջադրման հարցը մնաց օդում կախված:
«Գյումրու քաղաքապետն առաջադրվելու է առաջիկա ընտություններում, մեր ծրագրերը ինչպես եղել են, այդպես էլ մնում են անփոփոխ, եւ ես ուղղակի չգիտեմ, թե ով է փորձում կեղծ խուճապային տրամադրություն ստեղծել այս թեմայի շուրջ»,- ասել է Աղեկյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել