HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25-ից 12-ը հաստատ ձեռնունայն կվերադառնան

Երեկ երեկոյան իրենց ելույթներն են ավարտել հայ հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը: Վարդանը ցույց տվեց 6,55 մ արդյունք եւ առաջին խմբում զբաղեցրեց վերջին՝ 21-րդ տեղը: Արսենը 7,62 արդյունքով 11-րդն էր երկրորդ խմբում: Խմբերի առաջատարները ցույց տվեցին 8,11 մ: Եթե մեր մարզիկները ցույց տային իրենց լավագույն որակները, ապա կանցնեին եզրափակիչ, որը տեղի կունենա այսօր: Թե Վարդանը, թե Արսենը այս մրցաշրջանում ցատկել են 8,20 մ, ինչը նրանց լավագույն ցուցանիշն է, սակայն, ինչպես տեսնում ենք, Լոնդոնում շատ անհաջող են ելույթ ունեցել:

Ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշային կարգում, որտեղ B խմբում 0 ստացավ Արա Խաչատրյանը, օլիմպիական ոսկին նվաճեց լեհ Զելինսկին, որին բախտը ժպտաց: Թե լեհը, թե ռուսաստանցի Աուխադովը ցույց տվին երկամարտի 385 կգ արդյունք, սակայն լեհ ծանրորդը հաղթեց գրամներով ավելի թեթեւ լինելու շնորհիվ: Երրորդը Իրանը ներկայացնող Ռոստամին էր՝ 380 կգ: Հրում վարժությունում անակնկալ կերպով 0 ստացավ, Պեկինի օլիմպիական չեմպիոն, պոկում վարժության առաջատար Յոնգ Լուն: Ընդհանրպաես այս խաղերում շատ առաջատար ծանրորդներ 0-ներ են ստանում, եւ ընդհանուր արդյունքներն էլ մեծ հաշվով բացասական իմաստով անհամեմատելի են թե նախորդ խաղերի, թե աշխարհի առաջնությունների հետ: Ռեկորդներն էլ շատ քիչ են:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:00-ին հարթակ դուրս կգա 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին: Նորայրը կրմցի A խմբում, որտեղ ընդրգրկված է 11 մարզիկ:   

Նշենք միայն, որ Հայաստանը ներկայացնող 25 մարզիկներից 12-ն արդեն հրաժեշտ են տվել պայքարին, ընդ որում՝ առանց մեդալների: 

Մեկնաբանություններ (1)

nan
gone ciran tanein caxein xexcher@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter