Հայտնաբերել են «դեզոմորֆին»
Օգոստոսի 3-ին՝ ժամը 23.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի թիվ 12 շենքի մոտից ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գարուշ Մ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է ներարկիչ` 3 մլ դեղնավուն հեղուկով:
Գարուշ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «դեզոմորֆին» թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել