Սպորտ |
13:02, 4 օգոստոսի, 2012Ամերիկացիները առաջ են անցել չինացիներից օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում: ԱՄՆ թիմը նվաճել է 21 ոսկե, 10 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ չինացիները՝ համապատասխանաբար՝ 20, 13, 9: Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որն ունի 9 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Չնայած բրիտանացիներն ավելի շատ մեդալ են նվաճել, սակայն ոսկու քանակով զիջում են կորեացիներին. նրանց արդյունքն այսպիսին է՝ 8, 6, 8: 5-րդ տեղում Ֆրանսիան է՝ 8 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ:
Այս պահին մեդալ են նվաճել 54 երկրներ: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունեն ղազախները՝ 4 ոսկի: Այս ցուցանիշով նրանք հաշվարկում 9-րդն են: Ռուսները, չնայած 23 մեդալ ունեն, սակայն 10-րդն են, որովհետեւ 3 ոսկի, 12 արծաթ, 8 բրոնզ: Ուկրաինացիները 2 ոսկի եւ 4 բրոնզ ունեն, որով հայտնվել են 18-րդ տեղում: Բելառուսները 22-րդն են՝ 1, 1, 2: Վրացիներն ու լիտվացիներն ունեն 1 ոսկե, իսկ ադրբեջանցիներն ու ուզբեկները՝ 1-ական բրոնզե մեդալ:
Մեր հարեւաններից Վրաստանին ու Ադրբեջանին անդրադարձանք: Մեզ պես մինչ օրս մեդալ չունի Թուրքիան, իսկ Իրանը 1 բրոնզ է վաստակել:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3817 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2676 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 2092 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1695 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1644 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1473 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը