HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյան-Վարդանյան լեզվակռվի խմորը կարծես դեռ երկար է ջուր քաշելու

ԲՀԿ խոսնակը՝ կրկին Յուրի Վարդանյանի մասին

Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում եւ որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի առիթ դարձավ։ Առնվազն տարօրինակ է նաեւ, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի մեջ, անկեղծ ասած, չտեսանք եւ այսուհետ եւս որեւէ մտադրություն չունենք զուտ սպորտային բանավեճը քաղաքականացնելու։

Ընդամենը ի գիտություն պարոն Վարդանյանի հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է եւ բնականաբար չի կարող պատասխանատվություն կրել նեղ մասնագիտական խնդիրների համար։ Իսկ եթե պարոն Վարդանյանը, որպես ոլորտի մասնագետ, իրապես սրտացավ էր, ապա կարող էր ոչ թե գնահատականներ հնչեցնել՝ ով է պրոֆեսիոնալ, իսկ ով՝ ոչ, այլ խնդիրները քննարկել ծանրամարտի հավաքականի մարզչի, կամ ֆեդերացիայի մարզիչ հետ։ Եթե դա չի արվում եւ ուղղակիորեն գնահատականներ են հնչում ՀԱՕԿ նախագահի հասցեին, ապա մենք ինքներս հիմք ունենք ենթադրելու, թե ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել եւ ինչու։    

Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ մամլո խոսնակ

Մեկնաբանություններ (6)

Mleh
ԲՀԿ-ին չեմ վստահիր: Ափսոս էր Յուրին...
hay_mard
vonts vor chgitem um glxarke vra chi aytpes el Bargavajin xosnake. chi lini bargavaje xosnak chunena ? kam gone chxosa? apsos chi dser arajnordi jankere vor mek akntartum bard intelektual ipon ek (judo term)anum .
Ani
Inch zzveli e es tigran asacy, vonc vor cnvac lini hatuk shoplikutyun anelu hamar. Aynqan tarvac e Carukyanin ha4oyanalu molucqov, vor chi nkatum inch vtangavor sxalner e tuyl talis.Meky chka asi, txa jan, veradasid lavamard es uzum linel? gna nra tan arevturn ara, erexeqin dasi-masi tar, gazannerin kerakrir, te che qaxaqakanutyuny qo inch bann e? Yuri Vardanyanin el hangist tox, NRAN u NRA asacnery qnnarkelu hamar vastak u ancac 4anaparh petq e unenal.....
Davit
Կարծում եմ, որ «Ինչու՞ ձախողվեցին մեր օլիմպիականները Լոնդոնում» հարցին կհնչեն հետեվյալ պատասխանները. ա. հա բայց Զիմբաբվեի հավաքականն էլ վատ հանդես եկավ չէ բ. թող Լեվոնենք նենց անեին, որ Արսեն Գալստյանը չմեկներ Ռուսաստան գ. որովհետեվ Սիրիայում պատերազմ է, հասկանում եք դ. էդքան մտածում էիր, ծանրամարտիկ դառնաիր ե. 1.000.000 փող էին ստանալու, թող լավ հանդես գային: Իսկ ո՞վ պետք է համարձակություն ունենա բարձրաձայնելու ձախողումների իրական պատճառները, հաջողությունը մենաշնորհ է, իսկ անհաջողություններում մեղավոր են երկրպագուները, քննադատները, խորհրդատուները...
Ani
Davit-in, .....baci HAOK-ic, sporti naxararutyunic u marzik-marzichneric, mexavor en bolory)))))))); Karcum em, Londonic veradarnaluc heto veronshyalnery petq e hrajarakan tan ev haykakan sporti xeky hancnen 4qaxaqakanacvac mardkanc.
Աննա
Ինչ օրի ենք հասել, որ ուրախանում ենք, որ մի մարզիկ գոնե զրո չստացավ: Եթե դրանով պետք է սփոփվենք, առավել ևս նախարարը և բոլոր նրանք, ովքեր խաղերից առաջ անպատասխանատու հայտարարություններ էին անում, պետք է հրաժարական տան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter