Նորայր Բախտամյանը երկրորդ անգամ դուրս մնաց որակավորման փուլից
Երեւանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը չկարողացավ հաղթահարել 50 մ ատրճանակի որակավորման փուլը: Մեր մարզիկը 38 մասնակիցների մեջ 557 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Իսկ առաջատար հարավկորեացի Չոին վաստակել է 569 միավոր: Հիշեցնենք, որ 10 մ օդամուղ ատրճանակի մրցությունում էլ Նորայրը չէր կարողացել հաղթահարել նախնական փուլը:
Բախտամյանը 14-րդ հայաստանցի պատվիրակն է, որ հայրենիք է վերադառնալու առանց մեդալի: Այսօր ելույթ կունենան ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը եւ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
Լուս.` sport.news.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել