Այսօր մենք կունենանք անկախ Հայաստանի երկրորդ ոսկին կամ արծաթը
Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշի եզրափակչում է: Իսկ դա նշանակում է, որ մեր ըմբիշը նվազագույնը արծաթե մեդալակիր է: Արսենի այս հաջողությունը կրկնակի պետք է համարել, որովհետեւ նա գեղեցիկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ, որին մարզում են ադրբեջանցի ու թուրք մարզիչներ: Բացի այդ՝ ազերիին ոգեւորում էին դահլիճում հավաքված նրա երկրպագուները, սակայն Արսենը ջուր լցրեց նրանց ջանքերի վրա:
Եզրափակիչում մեր ըմբիշը կհանդիպի ռուս Ռոման Վլասովին: Հասկանալու համար, թե ինչ հաջողության է հասել 25-ամյա Ջուլֆալակյանը, ասենք, որ առաջին ու առայժմ վերջին անգամ նույն հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն է 1996-ին նվաճել օլիմպիական ոսկին, նույն տարում էլ ազատոճային Արմեն Մկրտչյանը նվաճեց առայժմ մեր միակ արծաթը: Այսինքն՝ այսօր մենք կունենանք երկրորդ ոսկին կամ արծաթը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել