Ջուլֆալակյանը 16 տարի անց Հայաստանին օլիմպիական արծաթ բերեց
74 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը 16 տարի անց Հայաստանին արծաթե մեդալ բերեց: Առաջին անգամ Հայաստանի անկախ թիմը նման հաջողության էր հասել Ատլանտայի 1996 թ. խաղերի ժամանակ, երբ փոխչեմպիոն դարձավ ազատոճային ըմբիշ Արմեն Մկրտչյանը: Արսենը վճռական մարտում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն ռուս Ռոման Վլասովին: Բրոնզե պարգեւները բաժին հասան լիտվահպատակ Ալեքսանդր Կազակեւիչին ու ադրբեջանցի Էմին Ահմադովին:
55 կգ քաշում չեմպիոն դարձավ իրանցի Համիդ Սորյանը, արծաթը բաժին հասավ ադրբեջանցի Ռովշան Բայրամովին, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին հունգար Պետեր Մոդոշն ու ռուսահպատակ Մինգիյան Սեմյոնովը:
Օգոստոսի 5-ը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար. 1 արծաթ եւ 1 բրոնզ: Այս ցուցանիշով մեր թիմը միանգամից հայտնվեց ոչ պաշտոնական թիմային հաշվարկի 43-րդ տեղում, որը կիսում է Բելգիայի, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, Նորվեգիայի ու Սերբիայի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել