Մեդիա |
16:43, 6 օգոստոսի, 2012ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, քննարկելով Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի` ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի (Report.am կայքէջ) եւ Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2012 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը, որոշեց վերադարձնել այն: Վճռաբեկ դատարանը հիմնավորում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերի պահանջներին:
Հիշեցնենք, որ նախ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ Report.am-ի («Խմբագիր» ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի: Այնուհետեւ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և Report.am կայքի: Այս մասին հայտնում է Report.am-ը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4034 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
16.05.2013
դիտվել է 2393 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 2238 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1944 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
17.05.2013
դիտվել է 1614 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը
22.05.2013
դիտվել է 1450 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»