Յուրի Պատրիկեեւը հաղթահարել է Հասան Բարոեւի արգելքը
120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւն այսօր հաջող մեկնարկեց իր ելույթները: Մեր մարզիկը հաղթեց իր նախկին թիմակից ռուսաստանցի Հասան Բարոեւին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի իրանցի Դաշիր Բաբաջանզադեն: Նշենք, որ ընդհանուր առմամբ Պատրիկեեւը հայտնվել է մրցաշարի թեթեւ հատվածում, առավել եւս, որ արդեն հաղթահարել է Բարոեւին: Մյուս հատվածում են նրա հիմնական մրցակիցներից թուրք Կայալփը եւ կուբացի Միխաին Լոպեսը: Իրանցուն հաղթելու դեպքում Յուրին 1/4-ում կմրցի Էվրեն-Դիկ-Բարդոշ զույգի հաղթողի հետ:
Այսօր ընթանում են նաեւ 60 եւ 84 կգ քաշայինների մրցումները:
Լուս.՝ sport.news.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել