Պատրիկեեւի հույսը օլիմպիական բրոնզն է
Յուրի Պատրիկեեւը դուրս մնաց օլիմպիական ոսկու համար պայքարից, սակայն նա դեռ հնարավորություն ունի հասնել բրոնզի: Դա տեղի կունենա, եթե իրանցի Բաբաջանզադեն, ում պարտվեց Պատրիկեեւը, հասնի եզրափակիչ: Այդ դեպքում Յուրին իրանցուն պարտված մյուս մարզիկների հետ սփոփիչ մենամարտերում կվիճարկի օլիմպիական բրոնզի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Յուրին 2008 թ. խաղերում արդեն նվաճել է բրոնզե պարգեւ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել