HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրի Պատրիկեեւը հրաժեշտ տվեց օլիմպիական խաղերին

Պատրիկեեւին հաղթած իրանցի Բաբաջանզադեն 120 կգ քաշայինների պայքարի 1/4-ում պարտվեց շվեդ Յոհան Էվրենին, ինչը հայ մարզասերների համար ցավալի էր նրանով, որ Յուրին դուրս մնաց օլիմպիական բրոնզի համար պայքարից: Ստացվեց այնպես, որ Պատրիկեեւը հենց որակավորման փուլում հաղթեց Աթենքի օլիմպիական չեմպիոն Հասան Բարոեւին, հետո պարտվեց իրանցուն, որն էլ իր հերթին զիջեց շվեդին: Յուրիի ու Հասանի նման մարզիկները, որոնք համարվում էին քաշի առաջատարներից, դուրս մնացին մեդալների մրցավազքից: 

Կիսաեզրափակիչում մրցում են Լոպես-Կայալփ, Նաբի-Էվրեն զույգերը: Առաջին զույգն ուղղակի անհամեմատելի է երկրորդի հետ, որովհետեւ Լոպեսը աշխարհի բազմակի չեմպիոն է, նախկին խաղերի օլիմպիական չեմպիոն, իսկ Կայալփը աշխարհի վերջին առաջնությունում հենց Լոպեսից խլեց լավագույնի կոչումը: Կարելի է ասել, որ առաջին զույգի հաղթողն էլ կդառնա օլիմպիական չեմպիոն, չնայած դեռ վաղ է: 

Վաղը պայքարի մեջ կմտնեն 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը եւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Հատկապես մեծ են սպասելիքները Եվրոպայի չեմպիոն Ալեքսանյանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter