Չորեքշաբթի, 30 հուլիսի

Հակոբ Հակոբյանի բիզնեսը ծաղկում է

Գրիշա Բալասանյան


10:56, 7 օգոստոսի, 2012

Հակոբ Գառնիկի Հակոբյանը (մականունը` Պիվի Հակոբ) խորհրդարանի միակ պատգամավորն է, որ իր անունով ունի 28 շենք եւ շինություն: Դրանց մեծ մասի միանձնյա սեփականատերը հենց պատգամավորն է:

Հակոբ Հակոբյանին են պատկանում Երեւանում գտնվող 10 շենք շինություն, Դիլիջան քաղաքում` 10 կտոր հողամաս եւ 7 շենք-շինություն, ինչպես նաեւ 35 հա հողամաս Բերդ քաղաքում:

Հակոբ Հակոբյանն ունի 4 ավտոմեքենա` «ԲՄՎ-745», «Մերսեդես-Բենց S500», «ԶԱԶ-968-Մ» եւ «ՎԱԶ 212114»:

2011թվականի մարտի 1-ից մինչեւ այս տարվա նույն ժամանակահատվածը, Հակոբ Հակոբյանը ստացել է 6 միլիոն 427 հազար 810 դրամի եկամուտ, սակայն 2012թ. մարտի 1-ի դրությամբ պատգամավորն ունեցել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ:

Թեեւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, սակայն ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը հենց գործարարներ են: Հակոբ Հակոբյանն էլ նրանց թվին է պատկանում:

ԱԺ պատգամավորը 11 ընկերությունում ունի ներդրումներ եւ արժեթղթեր: «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում ունի 49.98 տոկոս բաժնեմաս, «Դիատոմիա» ԳԱ ՓԲԸ-ում` 49.54 տոկոս, «Կոննեկտ» ԲԲԸ-ում` 45.07 տոկոս, «Դիլիջանի բեռնաուղեւորատար» ՓԲԸ-ում` 100 տոկոս, «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում` 50 տոկոս, «Տիգրան ՀՀԳ» ՍՊԸ-ում` 100 տոկոս, «Հ եւ Տ Հակոբյաններ», ինչպես նաեւ «Անուշ եւ Գոռ» ՍՊԸ-ներում ունի 50-ական տոկոս բաժնեմաս, «Արմամաստ» ՍՊԸ-ում` 33 տոկոս եւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Կիլիկիա» ՍՊԸ-ում` 50 տոկոս բաժնեմաս:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (4)
1. GALUST14:32 - 7 օգոստոսի, 2012
AZGAIN JOXOVUM GRANCVAC POX EN KPCNUM,,,,
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:41 - 7 օգոստոսի, 2012
Իսկ Լենինականում ԲԱԶՄԱԹԻՎ մարդիկ դեռ կուչ են եկած կիսաքանդ շենքերի նկուղներում ու տնակներում: Իսկ Հայաստանի բնակչության կեսը մի ՔՈՌ ԿՈՊԵԿ էլ չունի: Ահա այս ԱՂԱՂԱԿՈՂ սոցիալական անարդարությունն է,որ Հայաստանին տանում է դեպի գալիք 'Հայկական Գարնան': Սոսկ ժամանակի հարց է:.................................................. ՀԳ-1. 'Ազգային ժողով' = ազգը քանդողների ժողով:ՀԳ-2. Հայաստանյան ԱԳՐԵՍԻՎ ու ՏՈՀՄԱ-ՑԵՂԱՅԻՆ կապիտալիզմի ազգ քցողները:
3. Anton21:40 - 7 օգոստոսի, 2012
This, Hakob Hakobyan, character is a lowlife; a THIEF, not because I say so, but because his actions say so; his name should have been Mr.Thief Thief-yan (repeated twice in case the meaning of his first name escapes him while too busy counting mounds of money that does not belong to him). This mafia government are perpetrating a financial/social genocide on this fledgling nation of Armenia, there is a big difference between ruling a nation and raping it. Now, what is one to do? If I were to visit Armenia next time ( a big if ) and I feel like ordering a domestic Yerevan beer instead of a foreign brew, should I not be proud of my choice? These morally spineless people put everybody in a confused state of affairs; They suffocate the country from within and without. Shame on you Mr. Hakobyan and cohorts for trying to finish off your own people as if one genocide is not enough for this nation. God help Armenia from the enemy within.
4. anna23:27 - 10 օգոստոսի, 2012
aha te inch er taknvac azgainzhoxovi patgamavori bexeri tak u hla incer uni et vonc halal qrinkov iski sepakan katu el ches unena ay sencel aprum enk uruishi unecvacknerov hetakrkrvelov tesnes incha anelu etkan unecvackn erb koxgern axgatner en meka et unecvackn kopek charzhi orinak esel harustem bayc vor koxgers axgaten mardik hech urax chem erani sax lav linein havasar liner
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»