HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 47-րդն է 70-ի մեջ

30-րդ օլիմպիական խաղերում այս պահի դրությամբ մեդալ է նվաճել 70 երկիր: Հայաստանն իր 1-ական արծաթով ու բրոնզով 47-րդն է: Ցուցակը գլխավորում են չինացիները, որոնք 31 ոսկի, 19 արծաթ ու 14 բրոնզ ունեն, նրանց հետապնդում են ամերիկացիները՝ 29, 15, 19: Երրորդ տեղում բրիտանացիներն են՝ 18, 11, 11: Հարավային Կորեան 4-րդն է՝ 11, 5, 6, իսկ Ֆրանսիան՝ 5-րդը՝ 7, 17, 18: Ռուսաստանը երեկվա հաջողություններից հետո վեր բարձրացավ ու այժմ 6-րդն է. 7, 17, 18: Ռուսների դժբախտությունն այն է, որ շատ են արծաթները, փոխարենը ոսկու դեֆիցիտ է: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից ղազախները 8-րդն են՝ 6, 0, 1: Երեկ ղազախ ըմբիշը իր երկրին առաջին բրոնզը բերեց՝ այդպիսով «փչացնելով» ղազախների յուրօրինակ ռեկորդը, երբ բոլոր մեդալները բացարձակապես ոսկեգույն էին: Բելառուսը 14-րդն է՝ 2, 2, 3 ցուցանիշով: Ուկրաինան 3 ոսկով ու 6 բրոնզով հանգրվանել է 17-րդ տեղում: Վրացիները 1-ական ոսկով ու արծաթով կիսում են 33-րդ հորիզոնականը: Լիտվան 36-րդն է 1-ական ոսկով ու բրոնզով, իսկ ադրբեջանցիները 1 արծաթ ու 2 բրոնզ ունեն եւ 44-րդ տեղն են կիսում: Մեր երկիրը 47-րդ տեղը կիսում է Ինդոնեզիայի, Մոնղոլիայի, Նորվեգիաի ու Սերբիայի հետ: Էստոնացիները երեկվա 1 արծաթով կիսում են 53-րդ տեղը, իսկ ուզբեկները 1 բրոնզով 61-րդ տեղում են մի շարք երկրների հետ:

Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Իրանը, որին պարզերես են անում ծանրորդներն ու ըմբիշները: 2, 1, 1 ցուցանիշով մեր հարավային հարեւանները 24-րդ տեղում են ճամայկացների հետ: Վրաստանին ու Ադրբեջանին անդրադարձանք, դե իսկ Թուրքիան վատագույն արդյունքն ունի՝ 1 բրոնզ, որով նա հայտնվել է 61-րդ տեղը կիսող 10 երկրների շարքում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter