HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորները երդվել են

Օգոստոսի 7-ին ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուն անցկացրեց Խաղաղության կորպուսի 42 կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն ԽԿ–ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։

Միջոցառումը անցկացվեց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում,  որտեղ ներկա էին 250 հանդիսատես, այդ թվում՝  նախարարությունների ներկայացուցիչներ, մարզպետներ ու միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նաև տոնում էր 11 շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաև սովորել էին ինտենսիվ հայերեն։ 

Միջոցառման  ժամանակ կամավորները ներկայացրեցին հայերեն երգ, և հյուրերի հետ կիսեցին Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի: 

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել ավելի քան  100 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 750 կամավոր: 

Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել  հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ  ճանաչել  ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել   հյուրընկալող ժողովրդին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter