Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Օգոստոսի 8-10-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 11-12-ին նույնքան կբարձրանա:
Երևանում oգոստոսի 8-10-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վրկ, տեղումների հավանականությունը փոքր է, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալները
Օդի առավելագույն ջերմաստիճան 41.3 0C (1976թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.3 0C (1947թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.70C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել