Հինգշաբթի, 23 մայիսի

Ստեղծվել է Արցախի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ


19:19, 7 օգոստոսի, 2012

Կայացել է «Ինստիգեյթ» ընկերության Արցախի մասնաճյուղի առաջին նախագծի շնորհանդեսը, որն իրենից ներկայացնում է Արցախի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ:

Arlaw (Արլոու) նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ՏՏ ոլորտի պատասխանատուներ։

Համակարգն իրենից ներկայացնում է ինտերնետային կայքէջ, որը պարունակում է 1992-2007թթ. հրապարակված բոլոր օրենքները, դրանց փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև 2007-ից սկսած հրապարակված բոլոր նորմատիվ իրավական ակտերը։ ԼՂՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության շնորհիվ համակարգում նոր նորմատիվ իրավական ակտերն ավելացվում են պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։

Հաջորդ առավելությունը նորմատիվ իրավական ակտերի հսկումն է։ Սա հնարավորություն է տալիս հսկողության տակ առնել այն ակտերը, որոնք հաճախակի են օգտագործվում։ Համակարգը օգտագործողին ավտոմատ կերպով տեղեկացնում է հսկվող ակտում իրավաբանական փոփոխության մասին: Այս ամենից բացի՝ տեղեկատվական համակարգը թույլ է տալիս օգտվել մի քանի տասնյակ տիպային պայմանագրերի ժողովածուից: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»