09:51, 8 օգոստոսի, 2012Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի հարևանությամբ Ջերմուկում նոր առողջարան է կառուցվում, որը թվում էր, թե «Արմենիայի» մասնաշենքն է, բայց պարզվում է՝ բոլորովին էլ ոչ։ Այն փայատիրական հիմունքներով է ստեղծվել, որտեղ մեծ՝ մոտ 50 տոկոսի չափ փայաբաժին ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մի 15 տոկոսի չափ՝ Աշոտ Արսենյանը, ում ներգրավել են, որ չդժգոհի, թե իր բիզնեսը խլում են, իսկ մնացած 30-35 տոկոսը, ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի ընտանիքինն է։
Շենքը կառուցվում է Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցի կողմից։ Շինարարությունը սկսվել է 2009-ին և պետք է ավարտվեր 2011-ին, սակայն այժմ երեսպատման աշխատանքներն են ընթանում և հազիվ թե մինչև տարեվերջ ավարտվեն։ Առողջարանն ավելի ճաշակով ու շքեղ է լինելու, քան հին «Արմենիան»։
Այնուամենայնիվ, ջերմուկցիներն արձանագրում են, որ առողջարանային գլխավոր կենտրոն դառնալու իրենց հույսերը չեն արդարացել։ Եվ անգամ դժգոհում են, որ Սերժ Սարգսյանն իրենց այնպես տիրություն չարեց, ինչպես Ռոբերտ Քոչպրյանը Ծաղկաձորին արեց։ Ճիշտ է՝ Ծաղկաձորի մոտ կեսը, ասում են, ՀՀ նախկին նախագահին է պատկանում, բայց իրենք համաձայն էին անգամ դրան՝ միայն թե առողջարանային կենտրոնն աշխատեր և տեղացիներին եկամուտ բերեր։
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 3994 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3129 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3101 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
12.06.2013
դիտվել է 2378 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 2096 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
13.06.2013
դիտվել է 1427 անգամ
Վ. Չախալյանը դատի է տալիս Վրաստանի նախագահին, նախկին վարչապետին,
նախարարին և
պատգամավորին