HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանն ու ԱԱԾ-ն ահաբեկել են գյուղապետին, վերջինս անհետացել է

Թերթին տված հարցազրույցում Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Գետքի համայնքապետ Հովիկ Մխիթարյանը տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր իրենց գյուղի ջրագծի խողովակները գողանալու մեջ։ Դրանից հետո Աբրահամյանն ու ԱԱԾ-ն սկսել են ահաբեկել գյուղապետին։ 

Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ Մխիթարյանն «անհետացել է»։ Թերթը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց գյուղապետը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Փոխարենը այդ ջրագծերի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում է տարածել ջրային պետական կոմիտեն՝ անուղղակի կերպով ապացուցելով որ Հ. Աբրահամյանը, այնուամենայնիվ, կապ ունի խողովակների հետ. «ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է ՏԿՆ ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններին՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել կամ օտարել ընկերությունների կողմից օգտագործման համար ոչ պիտանի գույքը»։

Ըստ այդմ՝ Գետքի խողովակները ժամանակին ճանաչվել են ոչ պիտանի և օտարվել են մայրաքաղաքային պաշտոնյաների թեթև ձեռքերով»

Մեկնաբանություններ (1)

դեյվիդ
Հայիզմը ոչնչով ինձ չի զարմացնում;Աթոռ+ԱԱԾ+հայի բարոյականություն=ՀՈԳԵՎԱՐՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter