Սարերում մարդիկ էին մոլորվել
Երեկ երեկոյան' ժամը 22.22-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյանին հարակից սարերի «Կանի գյոլ» կոչվող հատվածում մոլորվել է 10 քաղաքացի, և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Հայրապետյանին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի 15 ՏՕ 269 պ/հ ավտոմեքե¬նան (10 ուղևորներով) խափանվել է, և ուղևորները չեն կարողանում տեղանքում կողմնորոշվել:
ԱԻՆ-ն հայտնում է, որ ժամը 00.24-ին հրշեջ-փրկարարներն ուղևորներին տեղափոխել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել