Խոտը հնձել և գողացել են
Օգոստոսի 4-ին ոստիկանության Անիի բաժին է դիմել Լանջիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղին հարակից դաշտից հնձելով գողացել են իրեն պատկանող խոտը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1955 թ. ծնված Աշոտ Ն.-ն: Ոստիկանությունը հայտնում է, որ գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել