HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորի և եպիսկոպոսի հէկերը ստուգվել և տուգանվել են

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը վերջին երկու տարում ընդամենը երկու փոքր հէկ է ստուգել: Ստուգվել է «Բազենք» ՓԲԸ-ի և «Էլեգիս հէկ» ՍՊԸ-ի հէկերի գործունեությունը: 

Այս երկու հէկերին «Հետքն» արդեն անդրադարձել է: Ընթերցողներին հիշեցնենք, որ «Բազենքի» գործարկածը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (մականունը` Թունելի Հակոբ)  հէկն է, իսկ «Էլեգիսը»` Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանինը: 

Պատգամավորի հէկի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի գումարով վարչական տուգանքի որոշում` ջրօգտագործման թույլտվություն չունենալու համար: 

«Էլեգիս» հէկ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարով վարչական տուգանքի որոշում` բնապահպանական և բնօգտագործման եռամսյակային հաշվարկ-հաշվետվություններում անճշտություններ թույլ տալու համար: 

«Հետքն» այս տեղեկատվությունը բնապահպանության նախարարությունից կարողացավ ստանալ միայն երկրորդ գրավոր հարցումն ուղղելուց հետո, առաջին անգամ նախարարության պատասխանում միայն հղում էր արված կայքին, որտեղ հէկերին վերաբերող տեղեկություններ չկան: 

Մեր հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը հսկողություն իրականացնում փոքր հէկերի նկատմամբ, նախարարությունից պատասխանել են, որ բնապահպանական պետական տեսչությունն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի: 

«Փհէկերում բնապահպանական ստուգման նպատակն է պարզել վերջինիս կողմից ծավալվող գործունեության համապատասխանատվությունը ջրօգտագործման թույլտվություններով և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության նախագծով տրված պայմաններին»,- գրված է նախարարության պատասխանում: 

Մեկնաբանություններ (3)

gregor
50,000 AMD is a fine of maybe 130 US Dollars. 150,000 AMD equals a fine of about 400 US Dollar...
harry
In Armenia people are suffering materially as well as spiritually. Yet Bishops are so busy running mini and maxi business, hydro-electric power stations, others are running pig farms, orchards, restaurants and super bishop driving Bentley, what a spiritual devotion.
Jarart
It's just a matter of time before these hypocrites get what's coming to them. Journalists are starting to ask questions, and the church is looking more and more like a business every day. The priests are too busy with their business pursuits to help the people spiritually, that's why other religions are growing in Armenia. The Armenian priests think that people will come to them, where in reality, the people need spiritual help to come to them. What a bunch of money loving thieves!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter