13:56, 8 օգոստոսի, 2012Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը վերջին երկու տարում ընդամենը երկու փոքր հէկ է ստուգել: Ստուգվել է «Բազենք» ՓԲԸ-ի և «Էլեգիս հէկ» ՍՊԸ-ի հէկերի գործունեությունը:
Այս երկու հէկերին «Հետքն» արդեն անդրադարձել է: Ընթերցողներին հիշեցնենք, որ «Բազենքի» գործարկածը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (մականունը` Թունելի Հակոբ) հէկն է, իսկ «Էլեգիսը»` Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանինը:
Պատգամավորի հէկի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի գումարով վարչական տուգանքի որոշում` ջրօգտագործման թույլտվություն չունենալու համար:
«Էլեգիս» հէկ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարով վարչական տուգանքի որոշում` բնապահպանական և բնօգտագործման եռամսյակային հաշվարկ-հաշվետվություններում անճշտություններ թույլ տալու համար:
«Հետքն» այս տեղեկատվությունը բնապահպանության նախարարությունից կարողացավ ստանալ միայն երկրորդ գրավոր հարցումն ուղղելուց հետո, առաջին անգամ նախարարության պատասխանում միայն հղում էր արված կայքին, որտեղ հէկերին վերաբերող տեղեկություններ չկան:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը հսկողություն իրականացնում փոքր հէկերի նկատմամբ, նախարարությունից պատասխանել են, որ բնապահպանական պետական տեսչությունն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի:
«Փհէկերում բնապահպանական ստուգման նպատակն է պարզել վերջինիս կողմից ծավալվող գործունեության համապատասխանատվությունը ջրօգտագործման թույլտվություններով և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության նախագծով տրված պայմաններին»,- գրված է նախարարության պատասխանում:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4313 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 2969 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2811 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2269 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2070 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1200 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք