14:20, 8 օգոստոսի, 2012Հենց Սեւանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սեւանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Գցված է պոնտոնային կամուրջ, որն ավելի քան 100 մետր ձգվում է դեպի լճի խորքը: Տեղադրված են վառ կարմիր խարսխավոր լողաններ` որպես նշան ստորջրյա արտադրության մասին: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ լճի սառելը, պետք է 30 գրամից հասնի 350 գրամի, ժամկետը մինչեւ 2012թ. նոյեմբերն է: Դրա համար ձկները կկերակրվեն արհեստական կերով: Սակայն կերի կազմի նկարագրությունը նախագծում բացակայում է: Նախագծում միայն գրված է, որ արհեստական կերը պարունակում է ազոտ եւ ֆոսֆոր, որոնք լցվելու են լիճ: Բայց ըստ նախագծողների, ավելորդ ազոտը եւ ֆոսֆորը կյուրացվեն միկրոօրգանիզմների կողմից: Մեր կողմից նշենք, որ Սեւանա լճի աղտոտումն ազոտով եւ ֆոսֆորով ամենաէական խնդիրներից է, եւ ոչ մի միկրոօրգանիզմ լիճը չի փրկի:
Սակայն կա ավելի էական ռիսկ: Բացի ազոտից եւ ֆոսֆորից կերի մեջ կարող են լինել հորմոնային նյութեր: «Կերը պարունակում է որոշակի չափով հորմոններ…Բավակա՞ն չէ Սեւանի վրա փորձեր անելը: Պետք է փորձարկումն անել լճից դուրս, իսկ հետո որոշում ընդունել… Այդ հետեւանքները հաշվարկված չեն…»: Սա հատված էր 2012թ. մայիսի 10-ին տվյալ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանի ելույթից: Իսկ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն էլ ասել էր, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը 1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասել էր նա միեւնույն հասարակական լսումների ժամանակ:
Ձկնաբուծարանը պետք է կառուցվեր Դրախտիկ գյուղի մոտակայքում: Սակայն տեղադրման վայրը փոխվել է, եւ այն կառուցվում է Սեւանի ամենալավ ափերից մեկում` Շորժայի ափին, որտեղ ջուրը, ավազը մաքուր են, լողալու համար շատ հարմարավետ պայմաններ են: Նշենք, որ մայիսի 10-ին` հասարակական լսումների ժամանակ, նշվեց, որ այդ լսումները նախնական նախագծի լսումներ են: Սակայն այդ քննարկումից հետո նախագծի համար կանաչ լույս վառվեց:
Միայն մնում է գուշակել, թե արդյոք «Սեւան» ազգային պարկը գիտի այն մասին, որ իր վերահսկած տարածքում` Սեւանա լճի հայելիում, սկսում է տվյալ նախագծի իրագործումը, թե «Էմի ֆրութ» ընկերության գործունեությունը դուրս է եկել ազգային պարկի վերահսկողությունից: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»:
Տեսանյութը կարող եք դիտել` հետեւելով հղմանը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4340 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3109 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2856 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2297 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2126 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1214 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք