15:43, 8 օգոստոսի, 20122012 թվականի օգոստոսի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ հնդկահայոց հոգևոր հովվության և Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հա-յերեն-անգլերեն) տարեգիրքը:
Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ընդառաջ գալիք հոբելյաններին` ի մասնավորի ասել է. ՙ2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով:
2012 թվականը հնդկահայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված ևս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին հայաստանյաց առաքելական եկեղեցու 300 և Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով՚:
Ջանասիրությամբ և խնամքով կազմված հանրագիտարանային այս պրակը հնդկահայոց տպագրության ավանդույթների շարունակությունն է և համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջընթացը:
Հնդկահայության փառավոր և հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4149 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
21.05.2013
դիտվել է 2486 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
22.05.2013
դիտվել է 2101 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2054 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 1718 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
17.05.2013
դիտվել է 1696 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը