Երեքշաբթի, 21 մայիսի

Ուղևորն ավտոբուսից ընկել ու մահացել է, իսկ վարորդն այդ մասին չի իմացել

Գրիշա Բալասանյան


22:13, 8 օգոստոսի, 2012

Այսօր առավոտյան դժբախտ դեպք է գրանցվել Էջմիածին-Արմավիր ճանապարհահատվածի Արշալույս գյուղի հատվածում: Տարոնիկ գյուղի ավտոբուսից վայր ընկել ու մահացել է 45-ամյա Մարինե Միրաբյանը:

Այս լուրը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին Վաղարշապատի ոստիկանության բաժնի հերթապահ մասից:

Ըստ շրջանառվող լուրերի` այսօր վաղ առավոտյան Տարոնիկ գյուղը սպասարկող ավտոբուսի վարորդ Գրիշա Մարտիրոսյանը ճանապարհին կանգնել եւ նստացրել է Մարինե Միրաբյանին: Վերջինս Արշալույս գյուղի ճանապարհահատվածում վարորդին ասել է «շնորհակալություն» ու իջել է ավտոբուսից: Արդեն Տարոնիկ գյուղից վերադառնալու ճանապարհին Գրիշա Մարտիրոսյանի ճանապարհը կտրել են ոստիկանները եւ հայտնել, որ իր վարած ավտոբուսից մարդ է ընկել ու մահացել: Հենց տեղում վարորդին ձերբակալել են, կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնենք, որ նշված երթուղին շահագործում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

«Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ը գյուղերը սպասարկում է հիմնականում «Պազ» մակնիշի ավտոբուսներով, որոնք հնամաշ են եւ անսարք: Հաճախ են այդ ավտոբուսները անսարքությունների պատճառով ուղեւորներին թողնում կես ճանապարհներին: Ավտոբուսներն այնքան հնամաշ են, որ նույնիսկ դռները չեն փակվում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»