10:37, 9 օգոստոսի, 2012Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով՝ մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում քաղաքապետին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են բնապահպանական ուղղվածության 19 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:
Հանձնաժողովի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա վերահաստատել է մայրաքաղաքի կանաչատման ծրագրերի ուղղությամբ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը և ընգգծել, որ աշխատանքներ են կատարվում՝ հնարավորին կարճ ժամանակահատվածում վերականգնելու և ավելացնելու մայրաքաղաքի կանաչապատ տարածքների երբեմնի ծավալները:
«Երևանը, լինելով զարգացող քաղաք, բնականաբար, ունի նաև իր խնդիրներն ու, ըստ այդմ, նաև դրանց հնարավոր առավել արդյունավետ լուծումների անհրաժեշտություն: Իմ խորին համոզմամբ, բնապահպանական հանձնաժողովի գլխավոր նպատակը հենց ճիշտ, արդյունավետ և հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի լուծումներ ապահովելը պետք է լինի: Որպես Երևանի քաղաքապետ՝ ձեզանից ակնկալում եմ սրտացավ և հետևողական աշխատանք, որի արդյունքում համատեղ կկարողանանք համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերի նախագծերի քննարկման փուլում միանշանակ հաշվի է առնվելու նաև հանձնաժողովի եզրակացությունը»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը նշել է, որ հանձնաժողովի ստեղծումը իսկապես կարևոր նշանակություն կունենա ոչ միայն մայրաքաղաքի բնապահպանական, այլև մի շարք այլ խնդիրների համակողմանի քննարկման և կարգավորման հարցում:
Իր խոսքում ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը' Կարինե Դանիելյանը հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաև Երևանում և որպես ասվածի ապացույց՝ մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ կստեղծվեն մասնագիտացած ենթախմբեր, որոնցում համակողմանի քննարկումներ անցնելուց հետո այս կամ այն հարցի վերաբերյալ հանձնաժողովի տալիք եզրակցությունը կլինի առավել ամբողջական և հիմնավոր:
Հանձնաժողովի անդամները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև առաջարկություններ ինչպես հանձնաժողովի գործունեության կազմակերպման, այնպես էլ բնապահպանական խնդիրների կարգավորմանն առնչությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանված
Կարդացված
14.05.2013
դիտվել է 3768 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3482 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2472 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1730 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1523 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
14.05.2013
դիտվել է 1330 անգամ
Վարկային բարքեր. «Սիգարոնի» սնանկացումը