Կիրակի, 21 դեկտեմբերի

Համայնքապետները նախագահին խնդրում են ներել մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին

Լարիսա Փարեմուզյան


11:03, 9 օգոստոսի, 2012

Մանկապղծության մեղադրանքով 2011թ. դատապարտված Տեր-Պողոսյանին ներում շնորհելու համար Լոռու մարզի մի քանի համայնքապետ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Լոռու մարզում տարածված լուրերի համաձայն՝ նամակներ են ուղարկել Ճոճկանի համայնքապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը և Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:

Տեր-Պողոսյանին ներում շնորհելու համար վերջին մեկ ամսվա ընթացքում մանկապիղծի կնոջ՝ Մադլեն Թաշճյանի ցուցումով ստորագրահավաք է անցկացվել նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում:

Տեղեկությունը ճշտելու համար «Հետքը» զրուցեց վերոնշյալ համայնքապետների հետ: Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը հեռախոսազրույցով հաստատեց փաստը: «Մեկ ամիս չկա, որ նախագահին ուղարկել եմ խնդրագիրը, իմ անունից եմ ուղարկել: Սերոբը մինչև ձերբակալվելը ինձ 6 մլն դրամով օգնել է գյուղի 3-րդ ջրագծի վերականգնման համար: Գրել եմ՝ ծանր հանցագործություն է կատարել, պատժվել ա, հիմա էլ խնդրում եմ ներեք»,- հայտնեց Սամվել Գիգոլյանը:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը լուրջ սպառնալիք է Սամվել Գոգոլյանի ղեկավարած համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար: Սամվել Գիգոլյանը Տեր-Պողոսյանի 6 մլն դրամ հատկացումը համարում էր մեծ լավություն: Այդուհանդերձ, նա պահանջեց իր անունը թերթում գրել միայն այն դեպքում, եթե գրենք նաև Տեր-Պողոսյանի ներման համար նախագահ Սերժ Սարգսյանին խնդրագիր ներկայացրած 5-րդ համայնքապետի անունը, որի ազգանունը պրն Գիգոլյանը հրաժարվեց հայտնել:

Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը նեղսրտեց մեր հարցադրումից: «Տեր-Պողոսյանին ներում շնորհելու մասին նախագահին խնդրագիր գրելու համար ինձ զանգահարել է Մադլեն Թաշճյանը, որը ես մերժել եմ: Դուք ո՞նց եք հավատում, ո՞նց է հնարավոր, որ ես նման ախմախ բան անեմ»,- ասաց Լենդրուշ Բեժանյանը:

Մեր հարցմանը Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանի պատասխանում խուճապ կար: «Ձեզ ասեմ, սա եղել է մեր կողմից թյուրիմացություն, այսինքն, ճիշտն ասած, պահի տակ արել եմ, պրոստո, դե նա ներում չունի: Դե գիտեք, ոնց ա, խոսակցություններ եղել ա, որ ինքը ծանր հիվանդ ա, ոնց որ ուզում ա իր մահկանացուն կնքե ոչ կալանավայրում»,- ասաց Նեղոցի գյուղապետը:

«Ո՞վ է դիմել Ձեզ նախագահին խնդրագիր գրելու համար»,- հարցին Սպարտակ Բեգջանյանը տվեց այսպիսի պատասխան. «Ուղղակի դա թյուրիմացություն է եղել, տենց ա եղել, երկրի նախագահին գյուղապետարանի բլանկի վրա եմ գրությունը ուղարկել»:

Նեղոցի գյուղապետը հրաժարվեց մեզ ցույց տալ նախագահին ուղղարկած իր գրության կրկնօրինակը: Ասաց նաև, որ չի հիշում գրության ամսաթիվը. «Ես սկի տեղյակ չեմ եղել, որ ուրիշները գրում եմ, պրոստո զուտ իմացել եմ, որ աշխատողներ են, զրուցում են, որ ծանր հիվանդ ա: Ասում եմ՝ դա իմ կողմից թյուրիմացություն է եղել: Ես ուզեցել եմ՝ Սերոբը զուտ իր մահկանացուն կնքե դրսում: Մեր կողմից դա թյուրիմացություն ա, ճիշտ եմ ասում»:

Սպարտակ Բեգջանյանի կարծիքով՝ Սերոբը Նեղոցում որևէ երեխայի չի պղծել: Գյուղապետին ստիպված տվեցի Սերոբ Տեր-Պողոսյանին զոհ դարձած նեղոցեցի մի քանի անչափահասների ազգանուններ: «Ճիշտ է, Նեղոցում է մշտապես ապրում, բայց Ախթալայում է գրանցված,- երեխաներից մեկի մասին ասաց Սպարտակ Բեգջանյանը և արագ ավելացրեց:- Դրա համար էլ ես զղջացել եմ»:

Սպարտակ Բեգջանյանը, իր ասելով, իր արարքի համար զղջացել է նաև այն ժամանակ, երբ պատկերացրել է, որ պղծվածներից մեկն էլ կարող էր նաև իր երեխան լինել:

Հեռախոսային մեր հարցմանը Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը պատասխանեց. «Խնդրում եմ ասեք հա, ով է էդ տեղեկությունը Ձեզ հաղորդել: Ես այդպիսի գրություն չեմ ուղարկել, ամոթ էլա, ես նման թափթփուկների դեմ պայքարող մարդ եմ»:

Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրի նախագահից կողմից Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհվելու համար ստորագրություններ են հավաքել նաև Ախթալայում: «Հուլիսի կեսերին լեռնահարստացման կոմբինատի անվտանգության աշխատողների կողմից Ախթալայի բնակչությունից ստորագրություններ էին հավաքվում: Բնակիչները չէին ուզում տալ իրենց ստորագրությունները: Դրանք հավաքելու ժամանակ սկզբից բնակչությանը ասել են, թե բնապահպանության նախարարությունը եկել է, տուգանքների տակ է գցել, լեռնահարստացման ֆաբրիկան փակում են, ստորագրություններով խնդրում են նախագահ Սերժ Սարգսյանին, որ ֆաբրիկան չփակեն: Բանվորներին թյուրիմացության մեջ են գցել: Սկզբում մարդկանց ստորագրել են տվել դատարկ, անտեքստ թղթերի վրա: Երբ մարդիկ հրաժարվել են ստորագրել, այդ ժամանակ մի տեքստ են ներկայացրել, որով խնդրում են նախագահին լեռնահարստացման կոմբինատը չփակել»,- ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

Նա տեղյակ չէր հավաքված ստորագրությունների քանակին: Ասաց, որ ԼՀԿ-ի աշխատողներին պարտադրել են ստորագրել ֆաբրիկայի անվտանգության ծառայության աշխատակիցներ Համո Առաքելյանը, Մհեր Սաղաքյանը, Մխիթար Բեգջանյանը: Վերջինս, ինչպես պարզվեց, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանի եղբոր որդին է:

Անվտանգության աշխատողները, բնականաբար ինքնագլուխ չեն հավաքել ստորագրությունները. նրանց այդ հանձնարարությունը տվել է Մադլեն Թաշճյանը:

Տեր-Պողոսյանին ի՞նչ կտան նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ներման խնդրանքով համայնքապետների ու ԼՀԿ-ի աշխատողների ստորագրությամբ նամակները: Հարցի պարզաբանման համար «Հետքը» խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, Տեր-Պողոսյանի մանկապղծության գործով մեղադրող Արամ Ամիրզադյանի մեկնաբանությունը:

«Ես կարծում եմ՝ դրանով մթնոլորտ է ստեղծվում, որ Սերոբի մասին մտածում են: Նախագահի ներման հանձնաժողովը կարող է պատժի չափը մեկ տարով կրճատել, կարող է պատիժը կիսել, կարող է և ազատել պատժից: Ես կարծում եմ՝ նման մարդուն ներում չկա»,- պատասխանեց Արամ Ամիզադյանը:

Լուսանկարում՝ Մադլեն Թաշճյանը և Սերոբ Տեր-Պողոսյանը


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (38)
1. david11:17 - 9 օգոստոսի, 2012
Պիղծ չլինեին կամաչեին բարձրաձայն խոսել, ուր մնաց ներում խնդրել; Չնայած պիղծերը պղծված պղծողներին ներում են և դա հայերեն է, հայեցի;
2. Մլեհ12:47 - 9 օգոստոսի, 2012
Հրեշաւոր Մանկապիղծին պաշտպանողները ո՛չ միայն ստորագոյն արարածներ, են այլև` բարոյազուրկ հանցակիցներ: Հայաստանի սուրբ հողը պէտք է մաքրել ծախու անբարոյականներու այս տեսակէն: Ասոնք ծոմակներէն աւելի այլասերուած են, հետևաբար, մեր ազգային անվտանգութեան տեսակէտէն` առաւել վտանգաւոր:
3. mish13:22 - 9 օգոստոսի, 2012
Bolr vat mardkants patzel! Chi kareli nerel. Մեկնաբանությունը...
4. karen14:05 - 9 օգոստոսի, 2012
Erevuma ed gyughern aranc Serobi yola 4en gnum! Ed gyughapeterin anhapagh petqa pashtonank anel! Qanzi nranq anarakutyan en drdum gyugh@!
5. Աշոտ Վարդանյան15:00 - 9 օգոստոսի, 2012
Չեմ ուզում հավատալ, որ նման խնդրանքով դիմող կարող է լինել: Եվ չեմ հավատում, որ նման խնդրանքը կարող է բավարարող էլ գտնվել: Հակառակ դեպքում` խնդրողն էլ, ներողն էլ այդ անբարոյականից ոչինչով չեն տարբերվի:
6. shahane15:33 - 9 օգոստոսի, 2012
Կարդալով սրանց մտքերը հարց է առաջանում արդյոք Հայաստան աշխարհում այսքան հոգեկան հիվանդներ կան և ով է թույլ տվել այս հոգեկան հիվանդներին պաշտոն զբաղեցնել: Ժողովուրդ ինչ է կատարվում մեր ազգի հետ: Սրանց նմաններին և այդ մանկապիղծ Տեր-Պողոսյանի նմաններին պետք է առավելագույն պատժի արժանացնել: Այդ ինչպես է, որ թուրքերից հատուցում եք պահանջում, իսկ այս պարագայում ներում հայցում: Ամոթ ձեզ, ձեր նմանները մի կտոր հացի համար հայրենիք էլ կդավաճանեն: Սրանց պետք է դատե,լ որպես հայրենիքի դավաճանների: Երեխային պղծելը հավասարազոր է ազգի դավաճանությանը: Չէ որ նրանք են մեր ապագան և ինչպես ենք մենք պատկերացնում այդ ապագան...... Այդ գյուղապետերին պետք է պաշտոնանկ անել և ամենախիստ ձևով դատել, որ այսուհետև մնացածն իմանան թե ում համար կարելի է խնդրագիր ներկայացնել:
7. Մլեհ (Beirut)16:01 - 9 օգոստոսի, 2012
5. Աշոտ Վարդանյան, Հաւատա եղբա՛յր պատուական, հաւատա՛: Ամէն բան հնարաւոր է մեծաւ մասամբ անինքնասէր 5000-10000-դրամանոցներով բնակեցուած, ԿԵՂԾԻՔԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ վերածուած նորորեայ Հայաստանին մէջ: "27"-ին ու "Մարտի 1"-ին հաւատացիր, մարսեցիր, ասո՞ր ինչու չես հաւատար: Յիշեցնեմ քեզի որ "Հետք"-ը եթէ չըլլար, Լոռուայ մէջ Մանկապիղծին "հերոսութիւններուն" մասին ոչ ոք չէր իմանար և ան կը շարունակէր վայելել իշխանական քարոզչամիջոցներով իրեն վերագրուած "հայրենասէր բարեգործի" դափնիները: Այնպէս որ` լաւ ալ հաւատա՛:
8. Arsen16:50 - 9 օգոստոսի, 2012
Բարոյականությունից դուսր է նման խնդրանքով նախագահին դիմելը միանշանակ: Սակայն Մլեհ-ին կցանկանայի ասել, որ 5000-10000 բնակեցվածների մասին կարծում եմ դուք իրավունք չունեք խոսելու քանի որ դուք չե որ այս երկրում եք ապրում ու ամենօր որևէ դժվարություն հաղթահարում: Ես նույնպես դատպարտում եմ 5000-10.000 ձայն վաճառելը ընտրւոյթուններին, բայց դուք չեք կարող ես այստեղ ամենօր առնչվում եմ այս երկրի դժվարություններին ես և իմ նմանները Հայաստանում ապրողները, իսկ ձեզ համար շատ հեշտ է մեծատառերով կեղծիքի թագավորություն անվանել Հայաստանը, որի համար հայաստանցիները ամենօր պայքարում են:
9. Արման18:43 - 9 օգոստոսի, 2012
Տեսնես էս հիվանդ տկարամիտները որ արթնանում են, համայնքի խնդիրների մասին են մտածում, թե մտածում են այդ օրն ինչ են արածելու: Ասա այ ստահակ, եթե դու ուրիշի կատարածուն չես այ ախմախ, քո ինչին է պետք նախագահին նման նամակով դիմելը, գոնե տառերը գիտես, որ նամակ ես գրում:
10. Լիա18:55 - 9 օգոստոսի, 2012
Կխնդրեի պարոն նախագահին կարմիր գրիչի միջամտությամբ ուշադիր ընթերցել այդ ,,բլանկների,, վրա գրված նամակները, որպեսզի հասկանալի լինի թե ինչու էր Լոռիում այդպես մանեվրում սերոբ կոչեցյալը: Էդ սպարտակները և սամվելները ում անունն են կրում? Դրանց անունը սերոբ պողոսյան պիտի դնել գոնե այսօրվանից:
11. MARD19:05 - 9 օգոստոսի, 2012
et storagrahavaq kazmakerpoxn el, dra patver tvoxn el u et storagrahavaqi masnakicnern el et anasuni hancakicnern en, dranc ela harkavor uxarkel serobi hetevic inch mnac nerel...
12. Karen19:42 - 9 օգոստոսի, 2012
Նեռի հոգեզավակներն եք դուք
13. Ani01:01 - 10 օգոստոսի, 2012
Voch tasib unen, voch arjanapatvutyun.Ete 6 mln.dramov ognel e, uremn amen inch kareli e nerel? angam, ete irenc erexanerin e pxcel? Tesnes es mardik marmni vor masov en mtacum...????
14. Նարեկ09:03 - 10 օգոստոսի, 2012
Սամվել Գոգոլյան և այլոք, շատ էլ որ սերոբ կոչեցյալը 6 մլն. դրամ է հատկացրել ձեզ, ինչ է դրա դիմաց դուք պատրաստ եք աչք փակելու նրա սրբապղծությունների?ն: Մանկապղծությունն էլ դա սրբապղծություն է: Երեխաները մնում են երեխաներ, բայց պղծվածը պետք է լիներ քո թոռը: Տեսնեինք թե այն ժամանակ ինչ երգ կերգեիք: Երևի դիտելք եք ռուսական ֆիլմը МУР -ի պետ Ժիգլովը ասում է "Вор должен сидеть в тюрме", այնպես որ մանկապիղծը պետք է գտնվի բանտում և ոչ թե ազատության մեջ: Արարքների համար պետք է պատասխան տալ: Մանավանդ որ նա փչացրեց այդ երեխայի ամբողջ կյանքը, ողջ հոգեկան աշխարհը
15. Armen10:13 - 10 օգոստոսի, 2012
Shnorhakaluthjun Larisa Pharemuzyanin !!!!!!
16. Անի12:17 - 10 օգոստոսի, 2012
Ուր է հիմա Լոռվա բնակչությունը, որ այդպես համառորեն և կատաղած Սերգեյ Դանիելյանից ներողություն էր պահանջում, վիրավորված էր զգացել... Եթե դուք էդքան ինքնասիրություն ունեցող ժողովուրդ եք, ուր է հիմա ձեր ինքնասիրությունը, դե բողոքեք սրա դեմ, ոտքի կանգնեք, խմբեր բացեք.... Ապացուցեք, որ տեղին էր Սերգեյ Դանիելյանի ներողությունը.... ՈՒՐ ԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՔ........
17. karen12:55 - 10 օգոստոսի, 2012
8. Arsen, es hamakartsiq em qez! Worosh hayreniq@ lqatsner, porcum en irenc mtahog hayrenaserneri tegh dnel! Kam el kraki vra yugh lcnelov in4 wor 4aragorts npatak en hetapndum! Nranq krtsum en Hayastan@ koghqic!
18. Մլեհ12:58 - 10 օգոստոսի, 2012
8. Arsen - Նախ և առաջ ճշտեմ` հայաստանցիների մի աննշան մասն է ամէն օր պայքարում: Եթէ դուք նկատել էք, ես չեմ ընդհանրացրել ծախուածութեան համատարած փաստը` տեղ թողնելով ամէն օր պայքարող չծախուած հայաստանցի փոքրամասնութեան համար: Միւս կողմից, եթէ ձեզ թւում է թէ սփիւռքահայերը սոսկ կթու կովեր են և սփիւռքահայ, իր հերթին` չնչին փոքրամասնութիւնը, որ իր կեանքն ու ապագան վտանգելով դեռ Ղարաբաղեան Շարժման, այնուհետև, Գոյամարտի օրերից լումա է ունեցել` իրաւունք չունի յստակօրէն ու շիտակ արտահայտուելու հայաստանեան խնդիրների մասին` ապա երիցս սխալւում էք: Ձեր այս մտածելակերպով ի յայտ բերեցիք լուրջ տուեալներ Սփիւռքի Նախարարութիւնում աշխատելու համար: Խորհուրդս ձեզ` շտապ դիմեցէք այս իմաստով ձեր համախոհ, կոմսոմոլի նախկին պարագլուխ, 88-ի Շարժման սփիւռքահայ ուսանող մասնակիցների դէմ KGB-ին գործ տուող Տիկ. Հրանոյշ Յակոբեանին: Կարծում եմ նա ձեզ անպայման կը տեղաւորի իր ղեկավարած գերատեսչութեան մէջ որպէս հրահանգիչ: Յարգանքներիս հաւաստիքը ձեզ և ձեր նմաններին:
19. karen13:06 - 10 օգոստոսի, 2012
Հարգելի Ճոճկանցիներ, Քարկոփցիներ, Նեղոցի բնակիչներ և Շամլուղցիներ: Եթե առաջիկա ընտրություններում դուք չփոխեցիք ձեր այս "հերոս" ղեկավարների, ուրեմն դուք ձեր վրա եք կրելու նրանց վաստակած ամոթի ու խայտառակության մի զգալի չափաբաժին:
20. Մլեհ15:06 - 10 օգոստոսի, 2012
No. 17 հաղորդագրութիւնս, ներառեալ խորհուրդս, մեծ հաճոյքով կը հղեմ նաև 16. karen-ին: Այդպէս ալ չսորվեցար եղբայր, գոնէ սեփական անունդ մեծատառով գրել...
21. Մլեհ15:12 - 10 օգոստոսի, 2012
17. karen - ին` շար. - Իմ "չարագործ նպատակն" է ունենալ Ազատ, Հպարտ և Երջանիկ Հայաստան, ուր Մանկապիղծն ու իր անցեալ և ներկայ համախոհներն ու հովանաւորողները ի պատուի չեն ըլլար::
22. Dr. Artur21:06 - 10 օգոստոսի, 2012
Հարգարժան Մլեհ դուք ուրիշ բան ու գործ չունեք, բացի անիմաստ փորձելը "Շատ սրտացավ, Հայաստանի մասին բոլորից շատ մտածող " մարդու տպավորություն թողնելը? Թե տենց շատ եք մտածում, վեր կացեք ու եկեք ստեղ, տեսեք թե ինչա կատարվում, թե չե նստել եք մոնիտորի առաջ ու ամեն հոդվածի շուրջ սկսում եք փիլիսոփայել անիմաստ : Ու եթե կարելի է, կասեք ինչ էք արել Ազատ, Հպարտ և Երջանիկ Հայաստան ունենալու համար???? 3000 կմ հեռավորությունից տեղին-անտեղին մեկնաբանություններ գրել, մարդկանց վիրավորել???
23. Suren16:16 - 11 օգոստոսի, 2012
Համայնքապետերին մեղադրողներ... առաջին հերթին մեղադրեք այդ ու նրանց ծնողներին այդ գումարները և արտասահմանյան մեքենաները որ ձեռք էին բերում նրանց ծնողները չէին մտացում թե եդ տարիքի երեխային որտեղից այդ գումարը ուրեմն նրանց ծնողներին դա դուր է եկել.... Կամ ձեր քաղաքում չկար մի մարդ որ նկատաց լիներ եդ ամենը.... կԱՄ ԵԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՄԵՋ ԷՐ ՄՏՆՈՒՄ ՆԱև 26 _Ն ԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԸՍՏ ՁԵԶ ՉԷԻՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ??????? ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԵՏ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵՔ>>>>>>>>>>>>>>>>>>
24. Նունե18:52 - 11 օգոստոսի, 2012
Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր տեղում աշխատել լավը գործելու համար, և յուրաքանչյուր հայաստանցի թող տեղում ձգտի իրեն դրսևորել լավագույնս:
25. Semen Semenych00:47 - 12 օգոստոսի, 2012
Vse elementarno, Watson! Oni sami pedofily, hastat!!!!
26. harry18:07 - 12 օգոստոսի, 2012
Some of Lori marz community leaders are criminals, they have no right and morale to request a pardon from The President for Serop Der-Boghossian, bunch of materialist and ignorant mayors have no feelings towards their children in the villages and they value material help above the morality. There are paedophiles in Armenia on loose. (Yet Der-Boghossian admitted himself having sex with minors)Der bedossian sentence was sufficient and deterrence for others as well as from aboard. Let pardon's committe clear that sickness problem.
27. Սիլվա Աղաբալյան05:35 - 13 օգոստոսի, 2012
Աբարոյականության գագաթնակետ: Խնդրագիր ներկայացնողը երեխա չունի,թե ինքն էլ 6 մլն դրամանոց սրբապիղծ է:Կաշառք վերցնելու ոչ մի միջոց բաց չեն թողնում անամոթները:
28. Arsen11:19 - 13 օգոստոսի, 2012
Լսի Մլեհ Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի իր ամենօրյա աշխատանքը կատարելիս այս երկրի համար է պայքարում չհաշված չինովնիկներին, որոնք էլ հենց կթում են սփյուռքահայերին, որոնք գալիս են Հայաստան բայց նրանք նաև կթում են այստեղ ապրող Հայաստանցիներին և այն սփյուռքահայը ով ապրում է Հայաստանում նա ևս արդեն հայաստանցի է և իրավունք ունի խոսելու 5000-10000-ի մասին իսկ նա ով չի կարողանում լքել իր արտերկիրը և այնտեղիղ մեծ մեծ ու ամպագորգոռ արտահայտություններ է անում այ նա իրավունք չունի նման արտահայտությունների պարզա: Իսկ ինձ խորհուրդներ տալու համար դեռ շատ պետք է հասունանաս ոչ թե մեծանաս այլ հասունանաս
29. Մլեհ14:00 - 13 օգոստոսի, 2012
Arsen, Dr. Arthur կամ karen - Թուրքը լաւ խօսք ունի` "hem uyuz, hem yavuz": Վստահ ըլլալով որ չէք տիրապետեր թշնամիին լեզուին, թարգմանաբար մեկնաբանեմ միտքը` հա՛մ պիտի ծախուիք, հլու-հնազանդ կերպով ենթարկուելով Հայաստանը աւերող ու աւարող ստրկատէրերուն, հա՛մ "արժանապատիւ" պիտի խաղաք: Բազմիցս դաւաճանուած ըլլալով նման "արժանապատիւ" պոռոտախօսներէ, բայց իրականութեան մէջ, թոյլ տուէք ըսելու` ապերախտ հայաստանցիներէ, նաև` համեստաբար, ձեռնպահ պիտի մնամ նշելէ թէ ինչ զրկանքներ կրած եմ յանուն Երկրի աւելի լուսաւոր օրուան իմ լուման բերելուն: Մտածելու շատ լուրջ պատճառ ունիք. բռռի, կոպիտ ու անտաշ կովկասցիի ձեր տիպիկ, ինքնահաւան և անուղղամիտ խասյաթի պատճառով Հայաստանը շատ տուժած է և դեռ շատ պիտի տուժէ: Դժբախտաբար: Հայաստանի մէջ սողալը դեռևս հայանպաստ գործ չէ, լա՛ւ իմացէք, սիրելի յարմարուող հայրենակիցներ:
30. Arsen00:55 - 14 օգոստոսի, 2012
Mleh ba inchu ches gali Hayastan hajreniqd caxkacnelu ev otar aperum es zrkanqner krum hanun hayreniqid u ampagorgor charer anum, ari stex mez het miasin mer boloris hayreniqy shenacnelu yuraqachyurs ir ashxatanqum: te ayn erkrum vortex du aprum es amen inch shaaaaaaaaaaaaaaaaaaaaaat orinakan e ev aydex bri kovkasciner chen: Es shat em hargum ayn mardkanc ovqer voch te hervic en charum ayl galis en hayreniq u aystex aprelov hayreniq en shenacnum irenc erexanery hayoc banakum en carayum shman en pahum, amenor arnchvum en anorinakanutyunnerin u payqarum en dranc dem voch te asum en es vat petutyuna Hayastany: Ari stex apri u charelu het mektex mi ban pordzir poxel, vonc vor anum en aystex aprox hayery:
31. Մլեհ12:14 - 14 օգոստոսի, 2012
Հարգելի Arsen, նորից` այս անգամ արդէն ուշադիր կարդացէք իմ նախկին (29) հաղորդագրութիւնը:
32. Arsen13:48 - 14 օգոստոսի, 2012
նորից ասում եմ, որ Դուք ուղղակի զազրախոս պոռոտախոս եք, դատարկ հայրչենասեր եք, իսկական հայրենասերը հայրենիքը հայրենիքումա սիրում ոչ թե օտար ափերում տաք ու ապահով տեղերից պոռոտախոսությամբա զբաղվում
33. Մլեհ16:00 - 14 օգոստոսի, 2012
Arsen, աւելորդ ժամանակ չունիմ ծախսելու քո նմանների վրայ: Ի դէպ, ծանիր զքեզ կարդալով` http://www.aravot.am/2012/08/14/100089/ և ամաչի՛ր, կովկասցի՛ (վատ իմաստով): Adios!
34. ASR17:14 - 14 օգոստոսի, 2012
Սրանց նմաներն են էլ գնալու են իրանց թեկնածությունը դնեն, որ նորից ընտրվեն համայնքի ղեկավար, ամոթ Ձեզ դուք էլ համայնքի ղեկավարներ եք կոչվում, թե սերոբը գործը ձեր հետ չի վերջացրել կամ համը բերաներումտա մնացել....
35. Dr. Artur18:37 - 14 օգոստոսի, 2012
Մլեհ... արի մեզ բազմաչարչար կյանքի հեքիաթը մի պատմի, ավելի լավա ասա որ քո համար ավելի լավա էդտեղ խանութներից բան ման թրցնել ու ՍՈՂԱԼՈՎ ապրել, քան թե վերադառնալ Հայաստան ու թեկուզ մի քիչ վատ պայմաններում, բայց հայրենիքում ապրել : Մասնագիտության բերումով շատ-շատ երկրներում եմ եղել, բազմաթիվ հրավերներ եմ ստացել քսան-երեսունապատիկ անգամ շատ վարձատրությամբ, լավ պայմաններով տեղափոխվեմ արտերկիր աշխատելու, բայց չեմ քո նման չեմ ուրացել Հայրենիքս ու գնացել հեռվից 'Գյուլնար տատու' հեքիաթները պատմել, ասել թե ես շատ եմ սիրում Հայաստանը, ես ամեն ինչ անում եմ Հայաստանի համար և այլն.... Հայաստանը սիրում ենք ես, Արսենը, Կարենը ու էլի շատ շատերս, բայց ո'չ երբեք ԴՈՒ : Մեր երկրում աշխատած 300$ քո նման չենք փոխել ուրիշի հողում աշխատած 3000$-ի հետ : Հիմա հասկանում ես թե ինչի համարա մեր ներվերի վրա ազդում քո դերասանական սու հայրենասիրություն խաղալտ???? Մի շարունակի, անիմաստ մի լարի քո դեմ ընթերցողներին, մեկա տեսնում ես ասածներտ բանի տեղ չեն դնում արդեն ոչ մեկ, արի ուս ու փուս քո հոդվածները կարդա, անցի գնա....Բարին ընդ Քեզ իմ պոռոտախոս "հայրենասեր"
36. nan20:11 - 14 օգոստոսի, 2012
seobi kin@ Մադլեն Թաշճյանը djvar te storagrahavaq kazmakerper na dra kariq@ chuni,tikin@ shat harust e der datavarutyan @ntacqum karox er mi klork gumarov mardun azatutyun nvirer, akanjnericel qasher, hamel serob@ hech ba en erexeq@ hima vonc en yola gnum aranc serobi???nranq serobic aveli vtangavor en shrjapati hamar
37. Hasmik00:16 - 30 օգոստոսի, 2012
Ov iran iskakan hay txamard a hamarum u chi uzi, vor ira erexu nmannerin mi anasun senc ban arats liner, tox es gexapeteri haxic min ga... es @ntrutyunneri gna eresneri tqi u asi mi serobacu el duq eq...
38. ирина13:04 - 14 սեպտեմբերի, 2012
продажность армянских чиновников и прокуратуры не имеет границ.так и хочется сказать "хороший армянин - мёртвый армянин"
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ