12:01, 9 օգոստոսի, 2012Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ օգոստոսի 10-12-ը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական ակումբների համաժողով:
Համաժողովի ընթացքում երիտասարդական ակումների ղեկավարները կքննարկեն երիտասարդությանը հուզող հիմնախնդիրներ, կառաջարկեն լուծումներ, կհանդիպեն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Օգոստոսի 12-ին' երիտասարդության միջազգային օրը, ԵԱԴ-ն համաժողովի մասնակիցների անունից կհրապարակի «Ուղերձ», Երևանի կենտրոնում կկազմակերպվի երիտասարդական ֆլեշ-մոբ:
Համաժողովի նպատակն է Հայաստանում զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել երիտասարդական ակումբների համախմբմանն ու տարածմանը:
ԵԱԴ-ն միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում:
Այսօր հանրապետությունում գործող երիտասարդական ակումբների թիվն անցնում է 150-ից: Բազմաթիվ երիտասարդական ակումբներ, համայնքային զարգացման երիտասարդական կենտրոններ գործում են մեկուսացված, մյուսները համագործակցության փորձ ունեն, իսկ առանձին երիտասարդական ծրագրային խմբեր գործում են միջազգային կամ տեղական կառույցների հովանու ներքո:
Հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, չափանիշեր:
«Մյուս կողմից, պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է աշխատանքը մարզային երիտասարդության հետ, նրանց ներգրավումը ակտիվ հասարակական կյանք' օգտագործելով նաև երիտասարդական ակումբների ու կենտրոնների կարողություններն ու հնարավորությունները»,- հայտնում է Երիտասարդական ակումբների դաշնությունը:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2882 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2774 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2545 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2187 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1885 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
12.06.2013
դիտվել է 1688 անգամ
Դիզվառելանյութի չարաշահումներ. Արարատի մարզպետը նամակ է գրել
փոխվարչապետին