Մշակույթ |
12:09, 9 օգոստոսի, 20122012 թ. հոկտեմբերի 10-14-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում կանցկացվի գրքի միջազգային 64-րդ տոնավաճառը, որին կմասնակցի աշխարհի 100 երկրի շուրջ 7000 ցուցադրող կազմակերպություն:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառին Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու նպատակով՝ հայ հրատարակիչները, գրական գործակալները, գրողները, գրականագետները, գրաքննադատները պետք է ներկայացնեն մասնակցության վերաբերյալ առաջարկություններ, իսկ կազմակերպությունները՝ մասնակցության հայտեր:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր նպատակ ունեն համագործակցելու արտերկրի հրատարակչությունների հետ, ինչպես նաև ներկայացնելու իրենց հրատարակած գրքերը և հեղինակած ստեղծագործությունները:
Մասնակցության վերաբերյալ առաջարկություններն ու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 10 ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ: Տեղեկատվությունն ուղարկել cucahandes@gmail.com էլ. հասցեով կամ Իսահակյան 28, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3720 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3413 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2963 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2228 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 2012 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1778 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը